Վնասազերծվում են սյուները, քաղաքացիները, հավանաբար, հենց այդ հատվածում են, փլուզման վտանգ կա․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 12:01
Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
Բոլորը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- նշեց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհերի թիվը 6 է, անհետ կորածների թիվը 15: Եվս 10 մարդ փրկվել է փլատակների տակից կամ հարակից տարածքներից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել է առևտրի կենտրոնի տարածքում աշխատանքները համակարգող շտաբ՝ Փամբուխչյանն ընդգծել է, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, սակայն հավելել է, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ: «Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը: Փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Երեկ մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարն այստեղ է եղել, աշխատանքներում ամբողջությամբ ներգրավված է առողջապահության նախարարությունը, առողջապահության փոխնախարարն ամբողջ գիշեր այստեղ է եղել: Այստեղ է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ պայթյունի հետևանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, այս պահին իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում  փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար: Նախարարը նաև հավելեց, որ փլատակների տակ մնացած մարդիկ կարող են այդ սյուների հատվածում լինել:

Արմեն Փամբուխչյանն ընդգծեց, որ զոհերի և վիրավորների մեջ կան և առևտրի կենտրոնի աշխատակիցներ, և այցելուներ: Նա դժվարացավ հստակ թվեր ներկայացնել, թե քանիսն են այցելուներ, քանիսն աշխատակիցներ, սակայն նկատեց, որ մեծ մասն այցելուներ են:

Մանրամասները՝ տեսանյութում: