Գետ, ոչ թե կոյուղատար․ բնապահպանական քայլարշավ Գետառի հունը բացելու կոչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բացե՛լ Գետառ գետի հունը կոչով այսօր մի խումբ երիտասարդներ քայլարշավ էին իրականացնում Երևանի կենտրոնում, իրազեկում մայրաքաղաքում հոսող գետ ունենալու կարևորության և առկա խնդիրների մասին։ Բնապահպանական քայլարշավը նախաձեռնել էին ֆինն վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռին և Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը։

Ակցիայի նախաձեռնողները ձկան տեսք ունեցող կտորե գլխարկներով էին, ձեռքերին՝ ճերմակ կտորից պատրաստված ձկներ։ Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի համակարգող Արփինե Գալֆայանն ասում է՝ խորհրդանիշն ընտրել են՝ հաշվի առնելով այն, որ տարիներ առաջ Գետառը լի է եղել ձկներով։

Գալֆայանը հիշեցնում է՝ Գետառը, կոյուղաջրերից և աղբից մաքրվելու փոխարեն, 2000-ականներին ամբողջապես փակվել է՝ մնալով փողոցի և ավտոկայանատեղիների տակ։

Երիտասարդները քայլարշավի ընթացքում փոստային բացիկներ էին բաժանում անցորդներին, որում մարդիկ կարող են Գետառի մասին իրենց դիտարկումները գրել և ներկայացնել Երևանի քաղաքապետարան։

Երևանում Գետառը հաշվառված է ոչ թե որպես գետ, այլ որպես հեղեղատար կոյուղի։ Նրանք դիմում են Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի կառավարությանը՝ Գետառը ճանաչել որպես գետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան