Պարզվում են Էրեբունի վարչական շրջանում անչափահասի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները. 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածն առ այն, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:

Դեպքի առթիվ մայիսի 4-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ   Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 5-ին և նույն օրն  ընդունվել վարույթ:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի 2001թ. ծնված բնակիչը, իր անչափահաս ընկերների հետ մասնակցելով բողոքի ակցիաներին, 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, այլ անձանց հետ փակել է  Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի երթևեկելի հատվածը: Գործողություններն իրականացնելու ժամանակ անչափահասների և ճանապարհը անցնել ցանկացող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բռնություն են գործադրել անչափահասների նկատմամբ, իսկ ավտոմեքենայի վարորդը  նաև փայտյա մահակով է հարվածել 2001թ. ծնված անչափահասին: Վերջինս քրեական գործով ճանաչվել է տուժող։ Եվս երկու անչափահասի ծանուցագիր է ուղարկվել՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն դեռ չեն ներկայացել։

Մայիսի 15-ին 4 անձ՝ Ս.Հակոբյանը, Ս.Բաղդասարյանը, Վ.Մխիթարյանը և Գ.Ազարյանը,  ներգրավվել են  որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած մահակը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։