«Ոչ մի ազգի մեջ «պանդխտության գեն» չկա». ապաքաղաքական զրույց Հարություն Խաչատրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նրա վերջին ֆիլմերը նվիրված են մեր հասարակության ամենացավոտ խնդիրներից մեկին՝ արտագաղթին: Այդ ֆիլմերը նկարահանվել են մի քանի տասնամյակների ընթացքում և ներկայացնում են մարդկային ճակատագրեր՝ իրենց դրամատիկ վայրիվերումներով: Կինոռեժիսորը չունի արտագաղթի պատճառների մասին հարցի վերջնական պատասխանը, բայց առաջարկում է հանդիսատեսին՝ միասին մտածել դրա մասին: Համենայնդեպս՝ նա վստահ է, որ պանդխտությունը, օտար ափերում հայտնվելը ճակատագիր չէ և պայմանավորված է այս կամ այն ազգի պատմության մեջ տեղ գտած հանգամանքներով:

Ինչպե՞ս է ռեժիսորն ընտրում իր հերոսներին: Նրա համար կարևոր է, որ մարդիկ ասելիք ունենան: Դա կարող է լինել ճիշտ կամ սուտ, անկեղծության կամ խորամանկության դրսևորում, բայց բոլոր դեպքերում այդ մենախոսություններով բացահայտվում է մարդկանց ցավը, հաճախ՝ նրանց ցասումը կամ անզորությունը: Հեղինակը չի միջամտում այդ մենախոսություններին, չի ձգտում անպայման իր վերաբերմունքն արտահայտել ծավալվող իրադարձությունների հանդեպ՝ հնարավորություն տալով հանդիսատեսին անել իր սեփական եզրակացությունները:

Հաղորդման հյուրը համամիտ է այն պնդման հետ, որ մոտակա տարիներին Հայաստանում զարգանալու է փաստավավերագրական կինոն: Նրա կարծիքով՝ կա գեղարվեստորեն մատուցած ճշմարիտ պատմությունների պահանջարկ: Ընդհանրապես, Հարություն Խաչատրյանի կարծիքով, այսօր մեր հասարակությունն անկեղծության, բաց և ազնիվ խոսակցության կարիք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում: