Բաքուն հայտարարել է, որ ավարտել է Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ադրբեջանը հայտարարել է, որ ավարտել է Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցումը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվականները։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացրել է Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը։
Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 32 կմ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հուլիսին։
Էմմա Չոբանյան