Արցախի ոստիկանությունը բացահայտել է անձնական ունեցվածքի գողության դեպք

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հուլիսի 19-ին ոստիկանության հերթապահ մասում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի իրենց բնակարանից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը չպարզված եղանակով մուտք է գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրա գտնվող զարդատուփից գողացել ոսկյա 5 մատանի, 4 զույգ ականջօղ, արծաթե 1 ականջօղ, 2 հատ ոսկյա և 1 ոսկեջրած վզնոց ու 1 արծաթե վզնոց իր կախազարդով:

ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները, քրեական հետախուզության վարչության և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ հուլիսի 17-ին ժամը 19:30-ի սահմաններում նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ Հ. Մ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն: