«Միջուկային զենքը հաղթաթուղթ է դարձել պոտենցիալ թույլ ագրեսորների համար». փորձագետներ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Ամերիկայի ձայն»-ը լայնածավալ հոդված է պատրաստել միջուկային զենքի մասին՝ ի մի բերելով տարեր փորձագետների կարծիքներ։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ազգային անվտանգության ռազմավարությունը փաստաթուղթ է, որն ամեն անգամ մշակվում է Սպիտակ տան յուրաքանչյուր վարչակազմի կողմից: 1986 թվականից ի վեր դրա չգաղտնազերծված մասի կանոնավոր հրապարակումը սահմանվել է Գոլդուոթեր-Նիկոլսի պաշտպանության դեպարտամենտի վերակազմավորման ակտով, որը բարեփոխել է երկրի զինված ուժերի կառուցվածքը։ Ռազմավարությունը… ծառայում է որպես ուղեցույց քաղաքականություն մշակողների համար և որպես հիմք տարբեր գերատեսչությունների այլ կարևոր ռազմավարական փաստաթղթերի համար, ինչպիսիք են Պաշտպանության նախարարության Ազգային պաշտպանության ռազմավարությունը:

Միջուկային անվտանգությունը և ուկրաինական պատերազմի դասերը

Ավելորդ է հիշեցնել, թե որքանով է արդիական այսօր նոր փաստաթղթի տեսքը։ Այս հարցի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում միջազգային հարաբերությունների և անվտանգության, միջուկային զսպման և սպառազինությունների վերահսկման ոլորտի առաջատար փորձագետները, որոնք քննարկումներ էին անցկացրել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Թոմ Նիքոլսը ԱՄՆ-ի ռազմածովային պատերազմի քոլեջի ազգային անվտանգության պատվավոր պրոֆեսոր և ազգային անվտանգության և միջուկային զենքի մասին մի քանի գրքերի հեղինակ է: Նա բացատրում է այս տարի ընդունված փաստաթղթի արդիականությունը և որոշակի ուշացած կետերի մասին է տեղեկացնում: ‘’Ինչ-որ շատ ակնհայտ հանգամանք կարծես, արդյունավետ կերպով հետ է պահում ագրեսորին ՆԱՏՕ-ի դեմ հարձակվելուց… Ես խորապես մտահոգված էի, որ [Ուկրաինայում պատերազմը] դուրս կգար վերահսկողությունից և կվերաճեր միջուկային ճգնաժամի, հատկապես առաջին ամսվա ընթացքում, երբ ռուսները ձախողում էին: Ես ամբողջ իմ կյանքում ուսումնասիրել եմ ռուսական և խորհրդային զինուժը, և ուղղակի ապշած էի այս բանակի անհավանական և ապշեցուցիչ անկարողությունից: Եվ ես շատ էի անհանգստանում, որ այդ պատճառով նրանք այլ լուծում կգտնեին, այդ թվում հակամարտությունը ՆԱՏՕ-ի կամ միջուկային էսկալացիայի մակարդակի ընդլայնման միջոցով»: Դա դեռ տեղի չի ունեցել, բայց Կրեմլը շարունակում է սպառնալ իր միջուկային հնարավորություններով, եւ ռուսական քարոզչությունն անընդհատ շեշտում է, որ իրենք պատերազմում են ոչ թե Ուկրաինայի, այլ ողջ արևմտյան աշխարհի դեմ»։

Միջուկային դարաշրջանի արշալույսին միջուկային և ջերմամիջուկային զենքերը գիտական և տեխնոլոգիական առաջընթացի նշան էին: Ռազմավարական ավիացիան, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և միջուկային սուզանավային հրթիռակիրները դարձել են որոշ երկրների հզորության խորհրդանիշ և մյուսների համար` վախերի առարկա: Սակայն, ըստ փորձագետների, այսօր իրավիճակը շատ է փոխվել։

Բոլորովին նոր ռազմական տեխնոլոգիաների զարգացումը (վառ օրինակ են անօդաչու թռչող սարքերը), բարձր ճշգրտության զենքերը, տիեզերագնացությունը և դրա հետ կապված պատերազմի մեթոդները ոչ միայն նվազեցրել են այնպիսի մեթոդների կարևորությունը, ինչպիսիք են հետևակային ստորաբաժանումների անմիջական գրոհները, այլևս մեծապես նպաստել են դրանց օգտագործմանը։

Ըստ Նիքոլսի, «Միջուկային սցենարը գլխիվայր շրջվել է Սառը պատերազմից հետո: Մենք ավելի ուժեղ ենք դարձել, սակայն մեր ավելի թույլ հակառակորդը կարող է մտածել միջուկային զենքի դիմելու մասին՝ խաղը փոխելու համար: Պոտենցիալ թույլ ագրեսորները Ասիայում, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում փորձում են իրենց հաղթաթուղթը պատրաստել միջուկային զենքով, ինչը կարող է մեզ համար զսպող գործոն դառնալ»:

Կրեմլը «կրոնական», էկզիստենցիալ պատերազմ է վարում՝ զուգորդված գիտակցված տեռորի հետ, և դա ունի իր տրամաբանությունը։ Թոմ Նիքոլսն ավելի ընդգծված է ասում. «Ես չեմ վախենում Կրեմլից, ես վախենում եմ անհայտությունից: Վախենում եմ, որ նրանք ռիսկի կդիմեն, ինչի մասին իրենք խորը չեն մտածում ու չեն գիտակցում. Ես մտավախություն ունեմ, որ Պուտինը ռիսկի կդիմի, այնպիսի ռիսկի, որը հնարավոր չի լինի վերահսկել։ Այս պատերազմը կոտրում է այն գաղափարը, որ Պուտինը լավ քաղաքական շախմատիստ է և սառցե ուղեղով լրտես: Նա իրականում բավականին զգացմունքային է և ես չեմ կարծում, որ նա շատ խելացի է: Գանգստեր, ով ունի բազմաթիվ միջուկային զենքեր և հսկողության տակ գտնվող բանակ: Մենք տեսանք, որ նա կարող է ռիսկի դիմել՝ չիմանալով, թե դա ուր է տանում»։

Թոմ Նիքոլսն ասում է. «ՆԱՏՕ-ի ռազմավարությունը շատ արդյունավետ էր Սառը պատերազմի ավարտին, երբ մենք կտրեցինք բոլոր խորհրդային հնարավորությունները ցանկացած ագրեսիայի համար եվրոպական գործողությունների թատրոնում սովորական, ոչ միջուկային մակարդակով: Հետո մենք էլ ավելի ուժեղացանք Սառը պատերազմի հետևանքով:

Ինտեգրված զսպումը նշանակում է պետական իշխանության բոլոր գործիքների ինտեգրում, որոնք օգտագործվում են թշնամուն ստիպելու չափազանց թանկ գին վճարել իր ագրեսիայի համար և ի վերջո դադարեցնել այն: Սա նշանակում է դիվանագիտություն, տնտեսական պատժամիջոցներ, ֆինանսական մեկուսացում, հասարակական կարծիքի ձևավորում, տեղեկատվական տարածքում առաջնորդություն, կիբերտարածության վերահսկում և, իհարկե, զսպող զենքի տեղակայում. հիմնականում ոչ միջուկային, որում Միացյալ Նահանգների ղեկավարությունը և ՆԱՏՕ-ն իրեն դրսևորեց մեծ չափով.

Բացի այդ, ինտեգրված զսպումը «նշանակում է ինտեգրում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը ԱՄՆ-ի համար իրական ասիմետրիկ առավելություն է ցանկացած այլ մրցակցի կամ հավանական հակառակորդի նկատմամբ»,-ասում է Նիքոլսը:

StratWays Group խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Փոլ Չոյը նշում է. «Ինտեգրված զսպումը համապարփակ հայեցակարգ է, որն առաջարկում է նոր ճանապարհ օգտագործելու բոլոր այն գործիքները, որոնք մենք ունենք կամ ներկայումս մշակում ենք՝ ավելի արդյունավետ զսպում իրականացնելու համար: Սա բնական էվոլյուցիա է և մի քանի ուղղությունների վերադասավորում, որոնք մենք արդեն կիրառում ենք։ Պատկերավոր ասած՝ հիմա հրետանի տեղակայելու փոխարեն կարող ենք տեղեկատվական արշավ իրականացնել։

Ընդհանրապես, զսպման հայեցակարգը հակառակորդին համոզելու պրակտիկան է՝ ձեռնպահ մնալ որևէ գործողություն նախաձեռնելուց՝ անընդունելի սպառնալիքի մասին արժանահավատորեն հայտնելով: Միևնույն ժամանակ, զսպումը պարտադիր չէ, որ պահանջում է ռազմական գերազանցություն։ Օրինակ, միջուկային զսպումը հիմնված է միջուկային պատերազմի ժամանակ երկու կողմերի ավերածությունների սպառնալիքի վրա, փոխադարձ երաշխավորված ոչնչացման վրա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման գծով օգնական, Սթենֆորդի համալսարանից Ռոուզ Գոթեմյոլլերը կարծում է, որ զսպումն անբաժանելի է սպառազինությունների վերահսկումից. «Այսպիսով, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Մոսկվա եկավ 2021 թվականի նոյեմբերին՝ դեմ առ դեմ խոսելու Պուտինի հետ և նրան ասելու, որ մենք հաստատ գիտենք նրա ծրագրերի մասին, գիտենք, որ նա ինտենսիվ կերպով պատրաստում է ներխուժում դեպի Ուկրաինա»։ Այնուամենայնիվ, Կրեմլն անտեսեց դիվանագիտական ջանքերը և «նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին հրապարակայնորեն ներկայացրեց բոլոր տեսակի ակնհայտորեն անիրագործելի պահանջները… Ռուսները կտրուկ կերպով մերժեցին ռազմավարական կայունության վերաբերյալ հունվարյան հանդիպումներում հետագա քննարկման մեր բոլոր գաղափարները: Մենք նրանց հասկացրել ենք, որ եթե այսպես շարունակեք, ստիպված եք լինելու ծանր գին վճարել»։

Արդյո՞ք աշխարհը կվերադառնա զինաթափման գործընթացին.

Ուկրաինական պատերազմի ներկա փուլում Ռոուզ Գոթեմյոլլերը բանակցությունները հնարավոր է համարում միայն մեկ դեպքում. «Ռուսաստանը պետք է դուրս գա մինչև փետրվարի 24-ը եղած սահմաններից։ Սա այն գիծն է, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կարծես, պատրաստ է վերսկսել բանակցությունները: Մի բան, որից հրաժարվում են ռուսները: Մինչ այդ, անկեղծ ասած, ես ժամանակ ու էներգիա չէի վատնի ռազմավարական կայունությունը քննարկելու վրա։ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի քաղաքական գործիչները ներկա իրավիճակում պատրաստ չեն համագործակցել Ռուսաստանի հետ. ոչ ոք չի ցանկանում Պուտինի հետ հենց հիմա նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է հիմք ստեղծենք բարձր մակարդակի բանակցությունների համար ի սկզբանե, մասնագետների տեխնիկական մակարդակից, և ոչ այնպես, ինչպես դա արեցինք անցյալ հունիսին, երբ Բայդենն ու Պուտինը հանդիպեցին Ժնևում»:

2026 թվականին կմոտենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի (START) կնքման վերջնաժամկետը։ Շատերը խիստ թերահավատորեն են վերաբերվում բանակցությունների վերսկսմանը Ուկրաինա այս բացահայտ ներխուժման պայմաններում: «Ռուսները կրակում են իրենց ոտքին», – ասում է Գոթեմյոլերը: Ռուսաստանը այժմ ստիպված կլինի համակերպվել ինչպես իր սահմաններին ՆԱՏՕ-ի նոր անդամների, այնպես էլ Եվրոպայում ամերիկյան ավելի մեծ ծավալով զենքերի առկայության հետ:

Գրեգ Ուիվերը Strategy to Plans փորձագիտական ընկերության տնօրենն է: Նրա խոսքերով, ռուսները չեն պատրաստվում հենց այնպես զիջել: ‘’Մեզ անհրաժեշտ է իրական գործողություն. Որպեսզի մենք ունենանք սպառազինությունների վերահսկման լծակներ, պետք է մեծ գումարներ ծախսենք և մինչև վերջ գնանք տեղակայման ճանապարհով», ասում է նա:

«Սպառազինությունների վերահսկումը կարող է մեծացնել զսպվածությունը՝ լուծելով խնդիրները շահագրգիռ երկրների հարաբերություններում», – առաջարկում է վերլուծաբան Բրեդ Ռոբերթսը:

«Սպառազինությունների վերահսկման պայմանագրերը միշտ կախված են դրանք ստորագրողների քաղաքական կամքից և վստահությունից: ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնությունը, սպառազինությունների մրցավազքի գագաթնակետին գտան նման ընդհանուր նպատակ և կարողացան շրջել զենքի պաշարների լեռը։ Այս շրջադարձի համար փոքր դեր չխաղացին այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեյգանը, ովքեր կիսում էին նույն տեսակետն այն մասին, որ միջուկային պատերազմում երբեք չի կարելի հաղթել»,-ասում է նա:

«Վաշինգտոն փոստ» պարբերականը հիշեցնում է. «1994թ. Բուդապեշտի հուշագրում Ռուսաստանը տվել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և անկախությումը հարգելու երաշխիքներ՝ եթե Ուկրաինան հրաժարվում էր միջուկային զենքից: Պուտինը փետրվար ամսին պատռեց այդ վստահությունը։ Անհնար է պատկերացնել Պուտինի հետ որեւէ պայմանագիր, որն այսօր կվավերացվեր Սենատի կողմից։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախագահի դաժան պատերազմը և նրա անխոհեմ միջուկային սպառնալիքները… սասանել են վստահությունը»: