Ե՛վ կոնգրեսական Փալոնը, և՛ Համագումարը Կոնգրեսում վկայություն են ներկայացրել հաջակցություն Հայաստանի ու Արցախի

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամությունն է հայտնել աշխատել Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում «ամրապնդելառևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը», հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Նամակում նաև ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Վերոնշյալ զարգացումներին զուգահեռ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) վկայություն է ներկայացրել Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին, նշելով որ «ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը դրսևորվել է մինչ այս օրն` օգնելով ժողովրդավարական բարեփոխումներ սկզբնավորել Հայաստանի համար … Այս բարեփոխումներն այժմ միանգամայն ակնհայտ են ապրիլին տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական և արդարացի ընտրությանը հանգեցրեցին:

«Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի՝ 2019թ. ֆինանսական տարվա բյուջեն պետք է անսասան վճռականություն արտացոլի՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության անկախությունը, նպաստելու Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղ) խաղաղության ապահովմանը և աջակցելու Հայաստանին` որպես տարածաշրջանային ապահով ապաստան Մերձավոր Արևելքում վտանգված փախստականների համար: Այս ներդրումները միայն կօգնեն առաջադրել և ամրապնդել ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում», – հայտարարել է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնը:

Կոնգրեսական Փալոնը նաև հիշեցրել է Հայաստանին և Արցախին ԱՄՆ օգնության արդյունքների մասին, որ նախկինում օգնել էին մայրական առողջության խնամք տրամադրմանը, աջակցել Արցախում §HALO Trust¦ կազմակերպության կողմից իրականացվող ականների և չպայթած զինամթերքից տարածքների վնասազերծման բազմամյա գործունեությանը, վերականգնողական կենտրոններին և այնքան անհրաժեշտ ջրային համակարգերի համար դրամական միջոցերին: Նա առաջարկել էր, որ 2019թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագծում ներառվի 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ այս հույժ կարևոր ծրագրերի զարգացման համար:

հանձնախմբի համանախագահ Փալոնը:

 

Կոնգրեսական Փալոնը նաև հիշեցրել է Հայաստանին և Արցախին ԱՄՆ օգնության արդյունքների մասին, որ նախկինում օգնել էին մայրական առողջության խնամք տրամադրմանը, աջակցել Արցախում §HALO Trust¦ կազմակերպության կողմից իրականացվող ականների և չպայթած զինամթերքից տարածքների վնասազերծման բազմամյա գործունեությանը, վերականգնողական կենտրոններին և այնքան անհրաժեշտ ջրային համակարգերի համար դրամական միջոցերին: Նա առաջարկել էր, որ 2019թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագծում ներառվի 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ այս հույժ կարևոր ծրագրերի զարգացման համար:

 

Բացի այդ, նա առաջարկել էր 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել՝ օգնելու Հայաստանին աջակցել փախստականներին Սիրիայից և Մերձավոր Արևելքից, ովքեր ապահով ապաստան են գտել հայրենիքում, 4 միլիոն ԱՄՆ դոլար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համար` ներդրումներ անելու Արցախի խաղաղություն ապահովման համար և հնարավորություն ընձեռելու զարգացած կրակորսիչ համակարգերի ու ձայնային սարքավորումների տեղակայել՝ շփման գծում հարձակումների աղբյուրը ճշտելու համար, 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ տնտեսական օգնության համար, 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ռազմական օգնության, այդ թվում՝ ֆինանսավորում Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի և Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրերի համար, և ԱՄՆ-Հայաստան մեկ այլ համաձայնագրի վերաբերյալ վճռական քննարկում՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով:

Կոնգրեսականը եզրափակել էր. «Այս քայլերի իրականացումը կշարունակի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները և արտահայտել դրանց կարևորությունը»:

 

2019թ. ֆինանսական տարվա համար Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին հղված կոնգրեսական Փալոնի վկայությունը (անգլերեն) հասանելի է հետևյալ հղմամբ:

 

Կից ներկայացված է կոնգրեսական Փալոնի վկայության հայերեն տարբերակը:

 

Անցյալ ամիս Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին վկայությունէր ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ աջակցության և ռազմավարության համար: Համագումարի վկայությունում կոչ է արվում՝ 40 միլիոն ԱՄՆ դոլարի ԱՄՆ տնտեսական աջակցություն տրամադրել Հայաստանին, 20 միլիոն ԱՄՆ դոլար` աջակցելու Հայաստանի ջանքերին` որպես տարածաշրջանային անվտանգ ապաստարան ծառայել փախստականների համար, 4 միլիոն ԱՄՆ դոլար` խաղաղության և հաշվետվողականության ապահովման համար՝ զարգացած կրակորսիչ համակարգերի ու այլ սարքավորումների տեղակայման միջոցով, որպեսզի շփման գծում հարձակումների աղբյուրը ճշտվի, 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրման համար, 8 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախի համար, օգնություն Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանին, տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համար և Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրության վերահաստատումը:

Արդունին իր վկայությունում նաև բարձր էր գնահատել կոնգրեսական Փալոնին ու նրա գործընկերներին՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին (դեմոկրատ, Կալիֆորնիա) Դեյվիդ Վալադեյոյին (հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսականներ Աննա Էշուին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Թուլսի Գաբբարդին (դեմոկրատ, Հավայի) և Ջիմ Սենսենբրեններին (հանրապետական, Վիսկոնսին)՝ անցյալ տարվա սեպտեմբերին հայաստանյան այցի համար, երբ մի քանի կոնգրեսականներ նաև Արցախ էին այցելել: Արդունին կոնգրեսականներին հաստատակամորեն խրախուսում էր այցելել Հայաստան և Արցախ այս տարի ևս, երբ ոչ միայն լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակն, այլ նաև նշվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը: