Բողոքի ցույցերն արդարացի են, բայց կարող են քաղաքական տեսանկյունից օգտագործվել նախկին իշխանությունների կողմից՝ կանխելու հնարավոր փոփոխությունները․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

«Մեք ունենք նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված դատական համակարգ, որը չունի վստահություն, ամբողջ այդ համակարգը ներկայացնում է նախորդ իշխանության սյունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նա անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ասաց, որ հասկանում է դժգոհող քաղաքացիներին, բայց նաև մտավախություն ունի․ «Բողոքի ցույցերն իրապես արդարացի են, հիմնավոր են, բայց և կարող են քաղաքական տեսանկյունից օգտագործվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից` կանխելու սպասվող հնարավոր փոփոխությունները»։

Արթուր Սաքունցի խոսքով բողոքի գործողությունները պետք է իրենց մեջ ներառեն գրագետ աշխատանք՝ իրավական հիմնավորմամբ: «Բողոքի հասցեատերը պետք է հստակ լինի՝ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջ, խորհրդարանից պահանջել գլխավոր դատախազի հրաժարական։ Որքանով էլ, որ գտնում եմ՝ իրենց պահանջներն իրավացի են, բայց արդյո՞ք ճանապարհի փակումը կարող է հանգեցնել գլխավոր դատախազի հրաժարականին»,- հռետորական հարց հնչեցրեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով նոր կառավարության կազմին, ուժային կառույցների նոր ղեկավարներին` Սաքունցը նշեց, որ ոստիկանապետի նշանակման հետ իր անհամաձայնությունն ուժի մեջ է մնում․ «Ես վարչապետի հիմնավորումները ոստիկանապետի նշանակման հետ կապված ընդունեցի ի գիտություն, բայց ես ասացի, որ նախորդ ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննությունը պետք է լինի այն հիմնական խնդիրը, որը պետք է դրվի իշխանության օրակարգում։ Ոստիկանապետից բացի բավական լուրջ հարցեր կան ԱԱԾ տնօրենի հետ կապված. հրապարակումներ կան լուրջ բիզնեսների մասին և մտահոգություն կա՝ արդյո՞ք այդ բիզնեսները չեն իրագործվել պաշտոնական լիազորությունների օգտագործմամբ»։

Հարցազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան