Գարեգին Չուգասզյանը հացադուլը չի դադարեցրել

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հացադուլը չի դադարեցրել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:

Հարցին՝ «Սասնա ծռերի» աջակիցները անսալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ապաշրջափակեցին Արշակունյաց պողոտան, արդյոք Գարեգին Չուգասզյանն էլ չի՞ փոխի իր որոշումը ու հացադուլը դադարեցնի, պատասխանեց. «Չուգասզյանը հայտարարել է, որ մինչև վերջ է գնալու»:

Իսկ թե ինչպես է իրեն զգում արդեն 23 օր հացադուլ հայտարարած Չուգասզյանը, արդյոք հացադուլի ժամկետը չի մոտենում վտանգավոր սահմանագծին, Սյուզան Սիմոնյանը խոստացավ պատասխանել քիչ ավելի ուշ, երբ կայցելի նրան:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Գարեգին Չուգասզյանը դուրս էր եկել ընդհատակից ու ձերբակալվել: Նույն օրը նա անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ.

«Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,

Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարվի այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.

Ստեղծվի անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»:

Մայիսի 11-ին Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի միջնորդությամբ Չուգասզյանը ազատ էր արձակվել, սակայն հացադուլը չէր դադարեցրել:

Հացադուլը դադարեցնելու կոչով նրան էին դիմել նաև «Սասնա ծռերի»  անդամներ Արայիկ  Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը, սակայն Չուգասզյանը, կարծես անդրդվելի է: