Վերջին ամսվա բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն, որովհետև այդ գումարները չէին գնում և չեն գնալու պետական բյուջե. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ «Ծառուկյան» դաշինքը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում: Գրառումը՝ ստորև.

 

«Ծառուկյան» դաշինքը, ինչպես և խոստացել էր, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկել է մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են «անվտանգ երթևեկություն» անվան տակ՝ տխրահռչակ արագաչափերի խայտառակ տուգանքներին, ինչպես նաև՝ հոծ գծերը հատելու տուգանքների վերանայմանը, ինչը տարիներ շարունակ օրական միլիոնավոր դրամներ է ուղղել կոնկրետ անձանց գրպանը։ 

Եվ այսպես՝ 

Վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքի 124 հոդվածի 1-ին մասով նախատեսված է 5000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։ Նշված արարքի համար նույն գումարի չափով տուգանք է նախատեսված նաև ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 420 հոդվածի 29-րդ կետով։

Նվազ նշանակություն ունեցող նման իրավախախտման համար՝ հատկապես այն պարագայում, երբ դրա հետևանքով երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ չի ստեղծվում և վթարային իրավիճակ չի առաջանում, 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքն ակնհայտորեն անհամաչափ է կատարված խախտմանը։ Նման դեպքերի համար տուգանքի չափը չպետք է գերազանցի 2000 ՀՀ դրամը։ Ավելին, համոզված ենք, որ քննարկվող իրավախախտման համար անձը պետք է առնվազն մի քանի անգամ նախազգուշացվի և միայն դրանից հետո տուգանվի։ 

Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ երևանյան երթևեկության պարագայում հնարավոր է այնպես վարել մեքենան, որ որևէ հոծ գիծ «չտրորվի», ապա այդ վարորդին պետք է տալ Շումախերի անվան մեդալ։ 
Մնացյալ իրավախախտումների համար նախատեսված բոլոր տուգանքները պետք է 50-70 տոկոսով կրճատել, քանզի գործել է տուգանքների չափի և միջին աշխատավարձի խայտառակ անհամաչափություն։ 
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայվի և պետք է չեղարկվեն շարժական տեսանկարահանող սարքերը։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին» 25.12.2012թ. թիվ 557-Ն որոշմանը, այսպես կոչված՝ «կարմիր գծերին», և դրա չկատարման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1247 հոդվածով սահմանված տուգանքին, որը նույնպես կազմում է 5000 ՀՀ դրամ, ապա համոզված ենք, որ այդ որոշումը պետք է չեղարկվի՝ Երևան քաղաքում, ինչպես և Հանրապետության այլ համայնքներում, ավտոտրանսպորտային միջոցների կայանումը պետք է լինի անվճար և որևէ տուգանք, բնականաբար, պետք է չգործի։ Ավելին, կայանման համար նախատեսված վճարները ոչ միայն պետք է վերացվեն, այլև պետք է չեղարկվեն նաև այն «խախտումները», որոնք թույլ են տրվել վերջին ամսվա ընթացքում։ 

Նույնը վերաբերում է նաև արագաչափերի «արձանագրած» տուգանքներին։ Վերջին ամսվա բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն, որովհետև այդ գումարները չէին գնում և չեն գնալու պետական բյուջե։