Ուկրաինացի ռազմագերիներով գյուղի հրթիռակոծումը Ելենովկայում․ ինչ է հայտնի

Լուրեր

11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
Բոլորը

Ելենովկա գյուղի գաղութի գնդակոծության հետևանքով, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպանները, զոհվել է 53 մարդ, պնդում են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները։ Եվս 75 մարդ, ըստ նրանց, վիրավորվել է։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական բանակը միտումնավոր հարվածներ է հասցրել գաղութին՝ Կիևին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական վարկած

ՌԴ ՊՆ-ն առավոտյան իր հաղորդագրության մեջ նշել է, որ Դոնեցկի մերձակայքում գտնվող Ելենովկայում գտնվող կալանավայրը, որտեղ պահվում էին գերի ընկած ուկրաինացի զինծառայողները, այդ թվում՝ Ազովից, իբր, հրթիռակոծվել է ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից։

«Զոհվել է 40 ուկրաինացի ռազմագերի, 75-ը՝ վիրավորվել, բացի այդ, կալանավայրի ութ աշխատակից ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարվածի մասին ավել շուտ հայտնել էին ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության իշխանությունները։

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության աշխատակից Անդրեյ Ռուդենկոն իր Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են մահացածների այրված մարմիններ և կտրված վերջույթներ, իսկ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ցույց է տվել բեկորներ, որոնք, իբր,պատկանում են HIMARS-ի հրթիռին և հայտնաբերվել են գաղութի տարածքում:

Ուկրաինական վարկած

Ուկրաինական կողմը երկար ժամանակ չէր մեկնաբանում այս պնդումները։ Այնուհետեւ հետևել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը։

Նրանք իրենց հերթին պնդում են, որ ռուս զինվորականները ուկրաինացի ռազմագերիներով գաղութը թիրախավորված հրետանային գնդակոծման են ենթարկել ՝ Ուկրաինային ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրելու համար, ինչպես նաև թաքցնելու գերիների խոշտանգումները և այնտեղ կատարված սպանությունները։

Ուկրաինայի Զինված ուժերը չեն հրետակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները, առավել ես՝ այն վայրերը, որտեղ պահվում են ռազմագերիները, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ելենովկայի շրջանում հրետանային հարվածները, ըստ Գլխավոր շտաբի, չեն իրականացվել ուկրաինացի զինվորականների կողմից։ Ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել հնարավոր զոհերի թիվը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Telegram-ի իր ալիքում նույնպես հայտարարել է, որ «գաղութի վրա մանրակրկիտ ծրագրված հարձակում է տեղի ունեցել»։

Տաթև Ֆռանգյան