Մենք պատրաստ ենք արտահանել ուկրաինական հացահատիկը. Զելենսկի

Լուրեր

19.08.2026 | 15:19
Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը
19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 15:10
Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
19.08.2026 | 15:02
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին
19.08.2026 | 14:58
ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:51
Կառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Մանավազյան
19.08.2026 | 14:47
Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները
19.08.2026 | 14:41
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
19.08.2026 | 14:30
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:21
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
Բոլորը

Ուկրաինայի նախագահը ժամանել է Օդեսայի նավահանգիստ՝ Ուկրաինայից հացահատիկն արտահանման ուղարկելու նպատակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատրաստ ենք արտահանել ուկրաինական հացահատիկը: Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորը: Մինչ ինչ-որ մեկը, փակելով Սև ծովը, խլում է այլ պետությունների կյանքը, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գոյատևել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը պետք է սկսվի մոտ ապագայում։

«Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են բեռներ ընդունել, ամեն ինչ կսկսվի, կարծում եմ՝ ամեն ինչ կսկսվի այսօր կամ վաղը»,- ասել է Զելենսկին։

Օդեսայում Ուկրաինայի նախագահը հանդիպել է G7 երկրների դեսպանների հետ, որոնք եկել էին վերահսկելու «հացահատիկային միջանցքի» գործարկումը։

Մեկ շաբաթ առաջ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Թուրքիայի նախագահի միջնորդությամբ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ պայմանագիր են ստորագրել Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։

 

Տաթև Ֆռանգյան