Պուտինը պատմական ծուղակի մեջ գցեց իրեն․ ՌԴ-ն ստրատեգիկ կորուստ ունի, պարզվեց՝ բանակը շատ ուժեղ չէ․ Աննա Օհանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ի հարցազրույցում վերլուծում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ներկա ընթացքը, որը շարունակվում է արդենշուրջ կես տարի։ Ըստ քաղաքագետի՝ 19-րդ դարից ի վեր, չհաշված երկու համաշխարհային պատերազմները, ուկրաինական պատերազմը ամենամահացուներից է, որտեղ կողմերը միմյանց մաշեցնում են, չկա հաղթող և պարտվող, ինչը նշանակում է, որ պատերազմը դեռևս չի ավարտվի առնվազն մեկ տարի։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ Ռուսաստանը ստրատեգիկ սխալ է գործել պատերազմ սկսելով, որովհետև հետ է մնալու ամբողջ աշխարհի տնտեսական, տեխնոլոգիական զարգացումներից, մինչդեռ, ըստ Աննա Օհանյանի, այսօրվա Ռուսաստանը կարող էր ընտրել ներքին ռեֆորմների ճանապարհը կամ էլ ծայրահեղ դեպքում՝ մերձենալ Չինաստանի հետ և այդպես առաջ գնալ, մինչդեռ «Պուտինն իրեն պատմական ծուղակի մեջ գցեց»։ Ռուսաստանի ստրատեգիկ կորուստը, քաղաքագետի խոսքով այն է, որ պատերազմում ջարդվեց ուժեղ բանակ ունեցող Ռուսաստանի պատկերը, և պարզվեց, որ ռուսական բանակն այնքան էլ ուժեղ չէ։ Այս պահին ուկրաինական բանակը հակահարձակում է սկսել Խերսոնի ուղղությամբ, և նրան հաջողվել է ռուսական բանակին կտրել թիկունքից։ Արևմուտքի՝ զենքի մատակարարումներից է կախված Ուկրաինայի հաջողությունը։ Քաղաքագետը ՀՀ-ի համար հույժ կարևոր է համարում վերանայել զենքի գնման, անվտանգության ապահովման ուղղությունները։ Քանի որ ՌԴ-ն կորցնում է ռազմական տեխնիկա, ըստ Աննա Օհանյանի, Հայաստանը կսխալվի իբրև ռազմական ուժի աղբյուր հենվելով Ռուսաստանի վրա։ Քաղաքագետի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները աշխատում են այլ պետությունների հետ բանակն ուժեղացնելու նպատակով, ինչին, ըստ նրա, չի ընդդիմանում նաև Ռուսաստանը։

Քաղաքագետը Factor TV-ի հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներից։ Նա չափազանց վտանգավոր է համարում ՀՀ ընդդիմության որդեգրած քաղաքականությունը՝ հարվածել պետական և դեմոկրատական կառույցներին։ Սա թուլացնում է Հայաստանի դիրքերը, մինչդեռ հենց ժողովրդավարությունն է, որ ՀՀ-ին օգնում է դիմակայել խոշոր պետություններին։ Աննա Օհանյանը կարծում է, որ ժողովրդավարությունն է Հայաստանի զարգացման միակ բանաձևը և հայաստանցիները «պետք է ատամներով պաշտպանեն ժողովրդավարությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան