ՌԴ տնտեսությունը «հաշմանդամ է դարձել» արևմտյան պատժամիջոցների հետևանքով․ հետազոտություն

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի տնտեսությունը «աղետալիորեն հաշմանդամ է դարձել» արևմտյան պատժամիջոցների և միջազգային ընկերությունների զանգվածային արտահոսքի պատճառով, ասվում է Յեյլի համալսարանի ուսումնասիրության մեջ, գրում է Euronews-ը:

Հետազոտությունը, որը հեղինակների կարծիքով ռուսական ժամանակակից տնտեսության «առաջին համապարփակ» վերլուծությունն է, պարզել է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը ջախջախիչ հարված է ստացել բազմաթիվ չափանիշներով:

«Ռուսաստանը կորցրել է ընկերություններ, որոնք ձևավորում էին ՀՆԱ-ի մոտ 40%-ը՝ հետընթաց կատարելով շուրջ երեք տասնամյակների ընթացքում  կատարված օտարերկրյա ներդրումների ուղղությամբ»,- գրում են Յեյլի կառավարման դպրոցի հետազոտողները՝ հավելելով, որ իրավիճակն ավելի է վատթարացել կապիտալի և բնակչության «աննախադեպ փախուստի» պատճառով։

Ավելի քան 1000 ընկերություն գրեթե բոլոր ոլորտներից՝ նորաձևությունից մինչև ֆինանսներ, կրճատել է իր գործունեությունը Ռուսաստանում կամ ամբողջությամբ դուրս եկել երկրից ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր:

Հետազոտության հեղինակների կարծիքով միջազգային պատժամիջոցներն «անդառնալիորեն վատթարացրել են» Ռուսաստանի արտահանումը, իսկ ներմուծումը «մեծապես փլուզվել է»: Սա հանգեցրել է «մատակարարման համատարած պակասուրդի» Ռուսաստանի ներսում և պատճառ է դարձել, որ ներմուծման վրա հիմնված արտադրական ձեռնարկությունները կանգ է առնեն:

«Չնայած Պուտինի՝ ինքնաբավության և ներմուծման լիարժեք փոխարինման շուրջ մոլորություններին, ռուսական ներքին արտադրությունը լրիվ կանգ է առել։ Կորսված բիզնեսները վերականգնելու, ապրանքներն ու տաղանդը փոխարինելու հնարավորություն չունենալով. Ռուսաստանի ներքին նորարարությունների և արտադրական բազայի խորտակումը հանգեցրել է գների աճի և սպառողների անհանգստության», – գրում է Յելի թիմը:

Ըստ հետազոտողների, հարված է հասցվել նաև Ռուսաստանի՝ որպես ապրանքների առաջատար արտահանողի կարգավիճակին: Էներգետիկ եկամուտները կազմում են Ռուսաստանի բյուջեի եկամուտների 60%-ը, ինչը նշանակում է, որ ապրանքների արտահանումը շատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան այլ երկրների:

Հետազոտության հինգ հեղինակները նշում են, որ իրենց բացահայտումները մարտահրավեր են նետում աճող պնդումներին, թե պատժամիջոցներն ավելի շատ   վնասում ոն Արևմուտքին, քան Մոսկվային:

Տաթև Ֆռանգյան