Սկանդալ «Ֆեներբախչե»-Կիևի «Դինամո» խաղին․ թուրք երկրպագուները վանկարկել են Պուտինի անունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Թուրքիայի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Ֆեներբախչեն», նախօրեին  դուրս է մնել  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջելով Կիևի «Դինամոյին»։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրքական թիմի երկրպագուներն աչքի են ընկել ոչ ֆուտբոլային պահվածքով․ նրանք «Դինամոյի» առաջին գոլից հետո Ստամբուլի մարզադաշտում սկսել են վանկարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։

Ուկրաինական ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել է մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին՝ ի նշան  բողոքի։ «Ես չէի ակնկալում նման վանկարկումներ, ամոթ է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոնդարն էլ թվիթերյան իր էջում է անդրադարձել միջադեպին։

«Շատ տխուր է լսել «Ֆեներբախչեի» երկրպագուների աջակցության խոսքերը ռուս մարդասպանի և ագրեսորի հասցեին, որը ռմբակոծում է մեր երկիրը։ Ես գնահատում եմ բարեկամ թուրք ժողովրդի աջակցությունը Ուկրաինային նրանց գնահատականը երկրպագուների ոչ պատշաճ գործողություններին»,-գրել է Բոնդարը։

Այս միջադեպը սոցիալական ցանցերում լուրջ քննադատությունների առիթ է դարձել, իսկ  տեսանյութն էլ մեծ տարածում է գտել համացանցում։

Էմմա Չոբանյան