Մոսկվան դեմ չէ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան դեմ չէ նոր դերակատարների ներգրավմանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե նրանք գործեն առկա եռակողմ համաձայնագրերի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ  Տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը` ճեպազրույցի ընթացքում պատասխանելով NEWS.ru ադրբեջանամետ լրատվամիջոցի հարցին։

«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին։  Մեր աշխատանքում տարածաշրջանային ուղղությունում մենք առաջ ենք մղում բացառապես կառուցողական օրակարգ և որևէ մեկի հետ չենք պատրաստվում մրցակցել։ Ինչ վերաբերում է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մենք մի անգամ չէ, որ նշել ենք, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։ Մենք  դեմ չենք ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործեն նշված համաձայնագրերի շրջանակում  և նպաստեն դրանց իրականացմանը»,- ասել է Նեչաևը։

Նա նշել է, որ կարևոր է թույլ չտալ  ինչ-որ «ինտրիգներ, որոնց նպատակն է թուլացնել  որևէ մեկին կամ «անիվի մեջ փայտ խրել»՝ խոչընդոտել։ Նեչաևի խոսքով՝ Մոսկվան մի անգամ չէ, որ բախվել է նման «պրակտիկայի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից»։

Էմմա Չոբանյան