Պեսկովը խոսել է ՌԴ-ում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրություն հիմնելու Պուտինի՝ Էրդողանին արված առաջարկից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Բայրաքթար» անօդաչուներ արտադրող ընկերության հետ համագործակցության հարցը, գրում է Ռիա Նովոստին։

«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է: Եվ հենց այն փաստը, որ մեր փոխգործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների ողջ համալիրը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,-ասել  Պեսկովը։

Նա հաստատել է, որ վերջին շփումների ընթացքում երկու երկրների նախագահների տարբեր հարթություններում շոշափվել է ռազմատեխնիկական համագործակցության թեման, և, որպես կանոն, տարբեր ասպեկտներ քննարկվում են գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։

«Այդ պատճառով, այո՛, ռազմատեխնիկական համագործակցության թեման Սոչիում, հավանաբար, քննարկվելու է,-ասել է Պեսկովը։

Հավելենք, որ օգոստոսի 5-ին մեկօրյա այցով Էրդողանը մեկնելու է Սոչի։

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը երկուշաբթի օրը կայացած բարձրագույն կուսակցական հանդիպման ժամանակ իր գործընկերներին ասել է, որ Պուտինը դիմել է իրեն Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ՝ առաջարկելով գործարք կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Էմմա Չոբանյան