Պուտինն Էրդողանին առաջարկել է ՌԴ-ում «Բայրաքթար» անօդաչուների արտադրություն հիմնել․ ԶԼՄ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ թուրքական «Բայքար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը  արտադրություն  հիմնի Ռուսաստանում, գրում է The Middle East Eye-ը։ Ըստ CNN Turk-ի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը կայացած բարձրագույն կուսակցական հանդիպման ժամանակ իր գործընկերներին ասել է, որ Պուտինը դիմել է իրեն Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ՝ առաջարկելով գործարք կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար, որոնք արդյունավետ են եղել Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ պայքարում։

«Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել «Բայքար» հետ։ Նա առաջարկել է գործարան հիմնել Ռուսաստանում, ինչպես «Բայքարն» արել է ԱՄԷ-ում»,- ասել է Էրդողանը՝ ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների։ Չնայած դրան՝ «Բայքարի»  խոսնակը հերքել է տեղեկությունը, որ ընկերությունը գործարան է հիմնել ԱՄԷ-ում: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ռուսական կողմի առաջարկը։  Խնդրին ծանոթ աղբյուրը, այդուհանդերձ, հայտնել է, որ «Բայքարն» ԱՄԷ-ում, իսկապես, հոսքագիծ հիմնելու գործընթաց է իրականացնում:

Հավելենք, որ օրերս «Բայքար» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ  Թուրքիան ՌԴ-ին անօդաչուներ չի վաճառել ու չի պատրաստվում վաճառել։

 

Էմմա Չոբանյան