4 մարզերում Պարեկային ծառայության ընդունելությունն ավարտվել է

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունն ավարտվել է։

«4 մարզերի 626 տեղի համար դիմել էր 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական): Բուժզննության, ֆիզպատրաստության ու IQ թեստի փուլը (նվազագույն շեմը) հաղթահարել ու հարցարցույցների փուլ է անցել 1004 հոգի: Այդ դիմորդներից հարցազրույցը հաղթահարածները իրար հետ մրցում էին ըստ մարզերի՝ IQ թեստի ու ֆիզպատրաստության միավորների հանրագումարով»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Factor.am-ի հետ զրույցում Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ասաց, որ արդյունքները գոհացնող են․ «Ինտենսիվ դիմումներ են եղել, եթե համեմատական տանենք՝ 1 տեղի համար 5 դիմում է եղել»։

Ամենափոքր թվով դիմորդները եղել են Գեղարքունիքի մարզում, իսկ ամենաբարձր մրցակցությունը Արագածոտնի մարզում է եղել, որտեղ անցողիկ շեմը եղել է 40 միավորը։ Կոտայքի մարզում անցողիկ շեմը 35 միավոր է եղել, Տավուշի մարզում՝ 28: Արագածոտնի մարզում ծառայություն ընդունվելու համար եղել է 135 դիմորդ, Կոտայքում՝ 197, Տավուշում՝ 136, Գեղարքունիքում՝ 158 դիմորդ։ Գերակշռող մեծամասնությունը եղել են արական սեռի։

«Եթե մարդիկ բարձր բալերով չեն ընդունվում իրենց դիմած տեղը, ինչպես բուհերում է, հնարավորություն ենք տալիս ընտրելու»,- ասաց Ումրշատյանը։

Արդյունքում 36 թափուր տեղերը լրացնելու համար դիմում է ներկայացրել այլ մարզերի մրցույթները չհաղթահարած 123 դիմորդ: Նրանցից ամենաբարձր միավորներ հավաքած 36-ը ընդունվել է։ Լրացուցիչ մրցույթում անցողիկ շեմը 37 միավորն էր:

«626 ապագա պարեկները շուտով կսկսեն 5-ամսյա ուսումնական պրոցեսը, իսկ վերջում ավարտական քննությունները բարեհաջող հանձնածները 2023 թվականի հունվարն դուրս կգան ծառայելու այդ 4 մարզերի բնակիչներին»,- հայտնել է Դանիել Իոաննիսյանը:

Արփի Հակոբյան