Տաշիր քաղաքում ավազակություն կատարելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տաշիր քաղաքում գտնվող առանձնատուն ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 32-ամյա երիտասարդը ավազակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ՝ դիմակավորված, զենքին նմանվող առարկայի և զենքի գործադրմամբ, 2021թ. հոկտեմբերի 29-ին մուտք են գործել վերոհիշյալ քաղաքում գտնվող առանձնատուն: Ինքնությունը չպարզված անձը զենքի փողն ուղղելով տանտիրուհու ուղղությամբ՝ պահանջել է գումար և ոսկի, որից հետո զենքի խզակոթով հարվածել է վերջինիս՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, իսկ 32-ամյա երիտասարդը, զենքին նմանվող առարկայի փողն ուղղելով հիշյալ կնոջ հարսի ուղղությամբ, կրկին պահանջել է ոսկյա զարդեր ու գումար: Այնուհետև, նկատելով վերոհիշալ տիկնոջ որդու՝ առանձնատուն վերադառնալու հանգամանքը, ինքնությունը չպարզված անձը դուրս է եկել տան բակ և կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր հրազենային վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (որը համապատասխանում է 01.07.2022թ. ՀՀ քր. օր-ի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

32-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինքնությունը չպարզված անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։