ԱՄՆ-ի ու Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Լլոյդ Օսթինն ու Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ Ամերիկյան կողմի տարածած հաղոդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են  Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը և Էգեյան տարածաշրջանում լարվածության նվազման շարունակման անհրաժեշտությունը կառուցողական երկխոսության միջոցով։

«Նրանք քննարկել են նաև իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային, և քարտուղար Օսթինը շնորհակալություն է հայտնել նախարար Աքարին Թուրքիայի մարդասիրական ջանքերի համար՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինա չհրահրված ներխուժման հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ զրույցի ընթացքում Օսթինն ու Աքարը տեղեկատվությամբ ու կարծիքներով են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման, ահաբեկչության դեմ պայքարի, թուրք-հունական հարաբերությունների և F-16-ների մատակարարման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան