Էրդողանը խոսել է Ռուսաստանի հետ առկա տարաձայնությունների մասին

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Անկարայի ու Մոսկվայի միջև առկա տարաձայնությունների մասին, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը հիշեցրել է, որ  Աստանայի ձևաչափով Իրանի, Թուրքիայի ու ՌԴ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Չնայած պատերազմի ստեղծած կոնյուկտուրային՝ մենք հեշտությամբ քննարկեցինք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, և կարող եմ վստահորեն ասել, որ դրական հանդիպում էր։ Իհարկե, կան պատերազմի հետևանքով առաջացած որոշակի տարաձայնություններ։ Սակայն մենք չկիսեցինք համաշխարհային տեսակետը C-400-ի հետ կապված, ընդհակառակը, մենք արեցինք այն, ինչին հավատում էինք։ Մենք պետք է փոխադարձ  շահերի հիման վրա պահպանենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ և զարգացնենք դրանք պոտենցիալ ուղղություններով։ Այդ պատճառով Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում մենք մանրամասն քննարկել ենք սիրիական հակամարտության տարբեր ասպեկտները պարոն Պուտինի ու պարոն Ռաիսիի հետ»,-ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ կարևոր է երկրների միջև համակարգման շարունակումը սիրիական խնդրի լուծման համար։ Ըստ Էրդողանի՝ Թեհրանում նախորդ շաբաթ կայացած բանակցությունների առաջնահերթ թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը։

«Սիրիան դարձել է ահաբեկչական կազմակերպությունների բույն։ Ուստի՝ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը պետք է Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումները հստակեցնեն»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Անկարան ցանկանում է Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնել։  Օրերս էլ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ-ի ու Իրանի աջակցությունն են ակնկալում այդ հարցում։

Էմմա Չոբանյան