Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին․ հայտնում են գերատեսչությունից։

«Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն անձամբ ներկա կգտնվի  Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին, հաջողություն է մաղթել պատանի մարզիկներին. «Իր մասշտաբով բավականին լավ մրցաշար է՝ 37 երկրի մասնակցությամբ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ և սպասելու եմ մեդալների»:

Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտ մարզաձևում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիս մարզաձևում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևում՝ 2, երկու մարզիկ կունենանք նաև թաեքվանդո մարզաձևում, 2 մարզիկ էլ ներկայացված կլինի գեղարվեստական մարմնամարզությունում:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է: Նրա խոսքով` մրցաշարը մեծ փորձ կտա պատանի մարզիկներին. «Ունենք մեդալային հույսեր և լավ պատանիներ: Ցանկանում եմ, որ բոլորս բարձր և մարտական տրամադրվածությամբ մեկնենք մրցաշարին: Վստահ եմ՝ մասնակիցներն ամեն ինչ կանեն լավագույնս հանդես գալու և ՀՀ օրհներգը հնչեցնելու համար»:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին:

Սամբոյի հավաքականի մարզիչ Արտաշ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարզիկներից բացառապես մեդալային մրցելույթներ է ակնկալում. «Մեր թիմում ընդգրկված բոլոր տղաները մեդալակիր մարզիկներ են: Միմիայն հաղթանակ ենք ակնկալում: Սեպտեմբերին Սերբիայում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը, այնպես որ ԵԱ-ից առաջ այս մրցաշարը մեզ համար լավ փորձ կլինի»:

Մյուս մարզաձևերի ներկայացուցիչները ևս փաստել են, որ նախապատրաստական փուլը լավ են անցել և բարձր արդյունքներ են ակնկալում:

ԿԳՄՍՆ-ի կողմից պատանի մարզիկներին նաև մարզահագուստ է տրամադրվել:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել այսօր՝ հուլիսի 26-ին:

Նշենք՝ Հայաստանը նախկինում ևս մասնակցություն ունեցել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: 2016 թվականին Յակուտսկում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է ոսկե մեդալակիր»,- ասված է հաղորդագրությունում։