Թուրքիան ներողություն չի խնդրել Իրաքի քրդական հանգստավայրի հրետակոծության համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Անկարան ներողություն չի խնդրել Բաղդադից օրերս Հյուսիսային Իրաքի  զբոսաշրջային հանգստավայրի հրետակոծության համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա կրկնել է, որ հարձակման պատասխանատվությունը կրում է հենց Թուրքիան՝ ասելով, որ այդ երկիրն ազատ չէ ցանկացած պահի մտնելու իրաքյան տարածք։

Հիշեցնենք, որ  Իրաքի Քրդական Զախո քաղաքի մերձակայքում գտնվող հանգստավայրում հրետակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բաղդադը մեղադրում է Թուրքիային, իսկ Անկարան հերքում է իր մասնակցվությունը՝ փոխարենը պնդելով, որ հարձակման պատասխանատվությունը կրում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։

Իրաքի ԱԳ նախարար Հուսեյնն ասել է, որ PKK-ն տարածաշրջանում չի եղել, երբ հարձակումը տեղի է ունեցել, իսկ Իրաքի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

«Մենք գիտենք, որ PKK-ն խնդիր է Թուրքիայի համար, բայց Թուրքիան չի կարող մտնել իրաքյան տարածք, երբ ուզենա» Թուրքիան և PKK-ն իրենց խնդիրները տեղափոխել են Իրաք, և մենք չենք կարող դա ընդունել։ Իրաքը չի ցանկանում լուծել իր հարևանների հետ ունեցած խնդիրները ռազմական ճանապարհով»,-ասել  է Հուսեյնը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ևս դատապարտել էր Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրի հրետակոծությունը։

Էմմա Չոբանյան