Հայկական արբանյակից առաջին լուսանկարները կստացվեն հուլիսի վերջին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից լուսանկարների ստացումը նախատեսվում է հուլիսի վերջին, արբանյակը գտնվում է լավ վիճակում։ Այս մասին հայտնել են Satlantis ընկերությունից, որի հետ համագործակցությամբ էլ այն դուրս էր բերվել ուղեծիր։

«2022 թ. մայիսի 25-ին  հաջող մեկնարկից և արևասինքրոն ուղեծիր սահուն մուտք գործելուց հետո EO URDANETA-ARMSAT_1 արբանյակը պտտվում է Երկրի շուրջ նախատեսված ուղեծրով, և մենք հպարտ ենք հայտնել, որ այն լավ վիճակում է»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության հրապարակման՝ գործարկման փուլերը, ինչպիսիք են արբանյակի բեռնումը, կապը Երկրի հետ, կանոնավոր կերպով իրականացվում են: URDANETA-ARMSAT_1-ը ցուցաբերում է կայուն պարամետրեր, դրա շարժումը, ջերմաստիճանը և էներգիայի սպառումը ակնկալվող միջակայքում են:

Արբանյակը փոխում է իր դիրքը, ինչպես և ակնկալվում էր, իր ալեհավաքները դեպի վերգետնյա կայանների կապի անհրաժեշտ պատուհաններ ուղղելու համար:  Արբանյակային անցումները հետագծվում են ամեն օր՝ շարունակելով ցուցադրել լավ արդյունք:

«Արբանյակային պլատֆորմի գործարկումը մոտենում է ավարտին, և մենք անհամբեր սպասում ենք հաջորդ քայլերին, ինչպիսիք են բեռնվածքի գալիք չափորոշումը և արբանյակային պատկերների ընդունումը, որը նախատեսված է հուլիսի վերջին, ինչը հնարավորություն կտա պլանավորված դիտորդական տվյալների հավաքագրում և աշխարհատարածական կիրառությունը գյուղատնտեսական և բնապահպանական ծառայությունների համար, ի թիվս այլ բաների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Urdaneta-Armsat1 տիեզերական արբանյակը արձակվել էր Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերական ուժերի կայանից  Space X ընկերության Falcon9 հրթիռով։ Urdaneta-Armsat 1-ը պատկանում է 16U CubeSats փոքր արբանյակների դասին, որի քաշը կազմում է ընդամենը 15,5 կգ: Այն հագեցած է iSIM-90 դիտարկման սարքով, որը ընկերությունը մշակել է 15 ամիս Բասկերի երկրի Լայոա համալսարանի գիտական պարկում:

iSIM-90-ը 500 կմ բարձրությունից թույլ է տալիս դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Այն ունի 26 կմ լայնության պատկերման հնարավորություն և գործում է 4 սպեկտրային տիրույթներում: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel (UHP) տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։

Տաթև Ֆռանգյան