Խաբեությամբ վարչական տուգանքները վճարելուց խուսափելու և պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 63 մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել են քրգործեր

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունների ուսումնասիրությունները:

 

ՀՀ ՎՊ խորհրդի` 2018թ. մարտի 19-ի որոշմամբ հաստատված հաշվետվության և դրանից ածանցվող համապատասխան նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016թ. և 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող «Ս. Լ. Տ.» ՍՊԸ-ի և «Թ. Ա.» ՍՊԸ-ի ղեկավար աշխատակիցները և ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք, ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար խախտում կատարած վարորդների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ: Արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները թվով 6287 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական 2 անձի անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

 

Պարզվել է նաև, որ նույն սխեմայով, այսինքն գույք կամ եկամուտներ չունեցող  2 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելով՝ թվով 3016 խախտումների համար նշանակված՝ ընդհանուր 15.725.300ՀՀ դրամ գումար կազմող տուգանքների վճարումները չեն կատարել նաև ավտոմեքենաների սեփականատեր՝ տեսանկարա­հան­ման, լուսանկարահանման միջոցով ամրագրված ճանապարհային երթևեկու­թյան կանոնների խախտումների սուբյեկտ հանդիսացող անձինք:

 

Այսինքն տաքսի ծառայություն մատուցող նշված ընկերությունների ղեկավար աշխատակիցների և ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք, ինչպես նաև ավտոմեքենաների այդ սեփականատերերը խաբեության եղանակով խուսափել են վարչական տուգանքները վճարելուց՝ դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի մեկ ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներ ու կատարողական վարույթներ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, որի հետևանքով անզգուշությամբ էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին՝ առաջացնելով այլ ծանր հետևանքներ:  

 

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված արարքներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: