Եվրոպայում անտառային հրդեհները շարժվում են դեպի արևելք

Լուրեր

19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԹՐԻՓՓ-ի երկաթուղին․ ամերիկացիները ներկայացրել են նախնական արդյունքները, ռուսների հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում անտառային հրդեհների տարածքն ընդլայնվում է՝ շարժվելով դեպի արևելք. Սլովենիայում՝ Իտալիայի հետ սահմանին, երեք գյուղերի բնակիչների ստիպված են եղել տարհանել։ Երկրի իշխանությունները նշում են, որ հրդեհը ամենամեծն է վերջին 30 տարվա ընթացքում, այն ընդգրկել է շուրջ 2000 հա անտառ։ Տարերքի դեմ պայքարում ներգրավված են հազարից ավելի հրշեջներ, զինվորականներ և ոստիկաններ, ինչպես նաև ուղղաթիռներ Ավստրիայից, Սլովակիայից և Խորվաթիայից, գրում  է Euronews-ը։

Իսպանիայում էլ շարունակում է մոլեգնել հրդեհի 9 օջախ։ Կրակը մարելուն խանգարում է ուժեղ քամին։  Հրդեհավտանգության բարձր մակարդակը պահպանվում է ողջ երկրում։ Այս ամառ իրավիճակը բարդացել է տևական՝ 40 աստիճանը գերազանցող շոգի և երաշտի պատճառով։
Մինչ այդ, Ֆրանսիայի Ժիրոնդի դեպարտամենտի իշխանությունները հայտնել են, որ երկու հրդեհները, որոնց պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց ստիպված են եղել տարհանել, տեղայնացվել են։ Չնայած դրան՝ օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն․ հանգստյան օրերին քամին կուժգնանա, նաև ջերմաստիճանի բարձրացում է սպասվում։

Նմանատիպ իրավիճակ է Պորտուգալիայում, որտեղ կրակի դեմ պայքարում են քանի շրջաններում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը կոչ է արել բնակիչներին ուժեղացնել զգոնությունը՝ նշելով, որ առաջիկա երկու օրերին գյուղական բնակավայրերում հրդեհների վտանգը շատ մեծ է։

Տաթև Ֆռանգյան