Նարիշկինը կապ ունի ադրբեջանցի օլիգարխների հետ․ ԼՂ-ի պատերազմում դա հետևանք ունեցավ՝ ՌԴ-ն չփոխանցեց ՀՀ-ին տեղեկատվություն․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձավ այն նորությանը, որ ՀՀ-ից այլևս զորակոչիկներ ԼՂ չեն տարվի։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ԼՂ-ում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել ՊԲ ծառայելու:

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է։ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Փետրվարի 22-ին Պուտինի հետ հանդիպմանը Ալիևն էր հրապարակայնորեն պահանջել՝ հանել ԼՂ-ից ՀՀ-ի զորքերը։ Այդ օրը ՌԴ-ի հետ Ադրբեջանը կնքեց ռազմական դաշնակցության մասին հռչակագիր։ Բացի այդ, օրերս Ալիևը նախարարների կաբինետում դժգոհել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Բաքու այցի ժամանակ խոստացել է, որ հայկական զորքերը մինչև հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից, բայց այդ խոստումը դեռ չի կատարվել։ ՌԴ-ն չի հերքել Ալիևի այս բացահայտ հայտարարությունը։ Կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ի զորքերի դուրսբերումը ԼՂ-ից արվել է նաև ՌԴ-ի ձեռքով և ՀՀ-ի իշխանությունը չի դիմադրել դրան։ Լիլիթ Գևորգյանը պատասխանեց, որ հայկական զինուժի դուրսբերումը Արցախից հենց ՌԴ-ի և Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքն է․

«Սա Արցախի՝ Ադրբեջանի տեսանկյունով ինտեգրման պրոցեսներից մեկն է, ընդ որում՝ ինչպես ադրբեջանական կողմը նաև հայտնում է, նման պայմանավորվածություններ ձեռք էին բերել 2020-ի նոյեմբերին։ Այն, ինչ տեսնում ենք, արդյունք է Հայաստանի իշխանության ընտրության՝ նրանք ընտրեցին ոչ թե Մինսկի գործընթացը շարունակել, այլ՝ որպես նոր իրողության հիմք ընդունեցին 2020-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությունը։ Սա Արցախի խնդրում հայկական կողմին դուրս հանելու գործընթաց է։ Հայկական կողմը հավատարիմ է մնում ռուս-ադրբեջանական համաձայնության»։

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբանը Factor TV-ի եթերում խոսել է նաև Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունը նվազեցնելուև անկախությունն ամրապնդելու կարևորությունից։ Փորձագետը նշում է, որ կա երկու ռիսկ, որոնք, սակայն հաղթահարելի են։ Բալանսավորման գնալու դեպքում ռուսական գործակալական ցանցը կարող է ապակայունացնել Հայաստանը, սակայն դա համարում է չեզոքացման և հաղթահարման ենթակա հարց։ Երկրորդ հնարավոր ռիսկը Ադրբեջանի ռազմական շանտաժն է ՀՀ-ի դեմ՝ ՌԴ-ի ձեռքով հրահրված։

Լիլիթ Գևորգյանի պնդմամբ՝ ՀՀ-ն կարող է նաև այդ վտանգը չեզոքացնել, եթե գործակցի Արևմուտքի հետ, որն ունի ուղիղ ազդեցության լծակներ Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Ըստ նրա՝ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության խնդրի լուծումը կարող է գտնվել ռուսական ցանցից ազատվելու ճանապարհով։ Ըստ նրա՝ ո՛չ ներկա իշխանությունը, ո՛չ նախկին որևէ քաղաքական իշխանություն չի ունեցել Հայաստանի անկախությունը հզորացնելու ծրագիր, մինչդեռ Արևմուտքը կարող է իրապես մեծ աջակցություն ցույց տալ Երևանին։ Ուկրաինայի վրա հարձակումով, ըստ Գևորգյանի, ՌԴ-ն ոտնահարել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր և այսօր արտաքին քաղաքականություն Կրեմլը վարում է՝ ոչ թե իրավունքի հիմքի վրա, այլ՝ բացառապես իր շահերին համապատասխան։ Սա մարտահրավերներ է առաջացրել նաև ՀՀ-ի համար, որը նրա գնահատմամբ՝ գտնվելով վասալային կախման մեջ ՌԴ-ից՝ ունեցել է տարածքային կորուստներ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան