Ոտքը կորցրած լեյտենանտին զրկել են հատուցումից. նա արդարություն է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

47-ամյա պահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, կռվել Մարտակերտում, վիրավորվել ու կորցրել ձախ ոտքը: Ծնկից ներքև ամպուտացված ոտքի փոխարեն պրոթեզ է։ Վիրավորվելուց հետո սկզբնական շրջանում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից ստացել է հավաստիացում, որ հատուցումը վճարվելու է ամեն ամիս, 20 տարի անընդմեջ։ Սակայն վերջերս հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդով, ինչը նշանակում է, որ դադարեցվել են նաև հիմնադրամի հատուցումները։ Այս մասին Արամն ահազանգել էր ֆեյսբուքյան գրառմամբ։ Վերափորձաքննության ընթացքում Արամին ներկայացրել են ցուցակ, ըստ որի՝ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն տրվում է 3-րդ կարգ, եթե այլ ուղեկցող հիվանդություններ չկան։ Այդ ժամանակ էլ ասել են, թե դրական տեղաշարժ կա՝ համարելով, որ վերքն արդեն բուժված է․ բայց Արամը հարց է բարձրացնում․ ինչպե՞ս, եթե կորցրել է ձախ ոտքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասում է՝ ծանոթ է խնդրին, այն ցավոտ է, սակայն հաշմանդամության կարգի փոփոխությունը քաղաքական որոշման հետևանք չէ, այլ նրա, որ Արամի առողջության մեջ դրական տեղաշարժ կա։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով պետությունը ստորացնում է զինհաշմանդամներին, հաշվի չի առնում, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և ոչինչ չի անում զոհված զինծառայողների ընտանիքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան