Վստահ եմ՝ վաղը Շիրակի պետական համալսարանում կունենանք հանգուցալուծում. ԿԳ նախարար
Հասարակություն
14.05.2018 | 14:04ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գյումրիու Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին:
«Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,- գրել է նախարարը: