«Օսիպյանին ասեք, որ ժողովրդի կողքին բոլորը պիտի լինեն»․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էդուարդ Շարմազանովը ակնարկում է, որ Վալերի Օսիպյանին առիթ չեն տա ցրելու Հանրապետականի կազմակերպած հանրահավաքները։ «Մենք այնպես չի, որ պետք է աննպատակ հանրահավաքներ անենք»,-ասում է ԱԺ փոխնախագահը։

Պարոն Շարմազանովը և Հանրապետական կուսակցությունն իրենց դավաճանված չեն զգում այն փաստից, որ 20 տարի իրենց ծառայած նորանշանակ ոստիկանապետը հայտնվել է Փաշինյանի թիմում։ «Ես որևէ բարոյական իրավունք չունեմ մեղադրելու Օսիպյանին, Փաշինյանին կամ որևէ նախարարի»,- նշում է հանրապետական պատգամավորը։

Նշանակվելուց հետո Վալերի Օսիպյանն ասել է, որ հեղափոխության ամբողջ ընթացքում ոստիկանությունը ժողովրդի կողքին էր։ Խորհրդարանի փոխնախագահը նոր ոստիկանապետի այդ արտահայտությունն անվանում է պոպուլիզմ։ «Մենք ու՞մ կողքն էինք։ Ի՞նչ է նշանակում ժողովրդի կողքն էինք։ Օսիպյանին ասեք, որ ժողովրդի կողքին բոլորը պիտի լինեն, և՛ ԱԺ փոխնախագահը, և՛ ԱԺ նախագահը, մենք միշտ ենք եղել ժողովրդի կողքին»,- հակադարձում է ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Հանրապետականն ինքն էր դեմ ուժի կիրառմանը, որքան էլ այդ ուժը լիներ օրինական։ Ի վերջո, իրենք նախորդ տարվա խորհրդարանի ընտրություններում հավաքել էին ձայների 51 տոկոսը ընդդեմ 49-ի։ «Պարզապես էդ 49 տոկոսի մի մասը էկել մտել է փողոց, ավելի ակտիվ փոքրամասնությունն է եղել։ Էդ որ ասում եք՝ ամբողջ ժողովուրդ, էդպես չի եղել։ Մենք էլ չենք բերել մեր կողմնակիցներին, էս մյուս կողմի դեմ կանգնեցրել, որպեսզի դառնա քաղաքացիական պատերազմ»,- նկատում է Էդուարդ Շարմազանովը։

Այսօր Հանրապետականի խոսնակն ընդունում է, որ ժողովուրդը այնքան էլ դրական վերաբերմունք չունի իր կուսակցության հանդեպ։ Իր անձին ուղղված սոցիալական ցանցերում տարածված վիրավորանքներին նույնպես տեղյակ է։ «Ըտենց են մտածել՝ Աստված իրենց հետ։ Էդ մարդիկ Քրիստոսի դեմ են ինչ ասես արել, ես ո՞վ եմ՝ սովորական մահկանացուս»,- համեստորեն ասում է ՀՀԿ-ականը։

Հիմա իրենք ընդդիմություն են և ի տարբերություն Փաշինյանի, այդքան էլ մեծ բեռ չունեն իրենց ուսերին։ Խոստանում են, որ անհարկի սաբոտաժներ չեն անելու և չեն փորձելու ամեն գնով խոչընդոտել իշխանության եկածների աշխատանքը։ «Ինձ համար էականը ոչ թե Փաշինյանի սելֆիներն են կամ Փաշինյանի օնլայն ռեժիմով աշխատելը, այլ՝ նրա աշխատանքի բովանդակությունը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը։

Ինչու՞ Սերժ Սարգսյանը մինչև այսօր չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Այս հարցը այնքան էլ պարոն Շարմազանովի սրտով չէ՝ շնորհավորողը շնորհավորել է.

-Ես էլ չեմ շնորհավորել։

-Բայց սովորաբար ընդունված է։

-Դե, ընդունված է, Արա Բաբլոյանը շնորհավորեց։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին շնորհավորել է վարչապետի ընտրության ժամանակ կամ երկու անգամ նախագահ դառնալուց:

Ի դեպ, խորհրդարանի փոխնախագահը վստահեցնում է, որ Հանրապետականը չի վախենում արտահերթ ընտրություններից։ Նույնիսկ 10 տոկոս չհավաքելը ողբերգություն չէ․ «Չի հավաքի՝ չի հավաքի, աշխարհը շուռ չի գա»։

 

Մհեր Արշակյան