ԵՀ ղեկավարը հորդորել է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արտակարգ իրավիճակների պլան մշակի՝ պատրաստվելու ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, գրում է VOA-ն:

ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ էներգակիրների որոշ մատակարարումների համար, և հրաժարվում է Կրեմլի կողմից վերահսկվող մատակարարումներից: Սակայն ԵՄ գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Մոսկվայից եկող ցնցումային խափանումներին:

«Մենք նաև պետք է պատրաստվենք գազի մատակարարումների հետագա ընդհատումներին և նույնիսկ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանում:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ մոտ տասը երկրներ արդեն տուժել են գազի մատակարարումների կրճատումից կամ ամբողջական դադարեցումից՝ Ուկրաինա ներխուժման պատճառով Մոսկվայի հետ քաղաքական հակասության սրման ֆոնին։

«Սա ակնհայտ է․ Պուտինը շարունակում է էներգակիրներն օգտագործել որպես զենք։ Ահա թե ինչու Հանձնաժողովն աշխատում է եվրոպական արտակարգ պլանի վրա։ Մենք պետք է վտահ լինենք, որ մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում գազը կգնա այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատը կա։ Մենք պետք է ապահովենք եվրոպական համերաշխություն»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան