Լոնդոնը Ուկրաինային ևս 1 մլրդ ֆունտի ռազմական օգնություն կտրամադրի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարել է ևս 1 միլիարդ ֆունտ սթեռլինգի չափով (1,2 միլիարդ դոլար) օգնության մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին ռուսական ագրեսիան հետ մղելու համար աջակցելու նպատակով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը փոխում են Ուկրաինայի պաշտպանությունն այս ներխուժումից։ Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Հաղորդվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ուկրաինական բանակի մարտունակության ամրապնդման համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչու սարքերը, էլեկտրոնային պատերազմի նորագույն սարքավորումները, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների համար հազարավոր միավոր սարքավորումները։

Այսպիսով, այս տարվա սկզբից Բրիտանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող տնտեսական և ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 մլրդ ֆունտ (4,6 մլրդ դոլար)։

Տաթև Ֆռանգյան