«Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ և թվային օրակարգի մանրամասները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի Դալյան քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը: Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող կարևորագույն հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարին ուղեկցում է  Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը:

Համաժողովի շրջանակներում  Վահան Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Վահան Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:Նախարարը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանների և կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի և Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:

 

Հանդիպումների ընթացքում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային օրակարգի մանրամասները:  Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը և պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:

Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի 2017թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի «Shape Eurasia 2017» միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար:

Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև պետական, մասնավոր և հանրային հատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել գործընկերային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարարը ներդրողներին հրավիրել է Հայաստան՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: