Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Հասարակություն
28.06.2022 | 16:42Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են նախանշվող ծրագրերն ու առաջիկա անելիքները․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին:
Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ գործարարների հետ»,- ասված է հաղորդագրությունում։