ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Ջեն ՄքԷնդրյուն
Քաղաքականություն
28.06.2022 | 16:17ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Ջեն ՄքԷնդրյուն․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Նախքան Հայաստան ժամանելը Ջենը Վաշինգտոնում աշխատում էր Օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապի կենտրոնում, իսկ մինչ այդ աշխատել է Իսրայելում, Պակիստանում և Իռլանդիայում գործող ԱՄՆ դեսպանատներում։ Ջենը ուրախ է ստանձնել ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավարումը Հայաստանի համար այս կարևոր պատմական ժամանակաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում։