Վանեցյանի հետ տարաձայնությունը պայքարի գործիքակազմի շուրջ է․ չափազանցված է ասել՝ փլուզվեց դաշինքը․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ շուրջ 2 ամիս տևած ակտիվ ընդդիմադիր պայքարը չհասավ ի սկզբանե հայտարարված նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Դուք կարող եք ասել, որ առաջիկա ամիսներին էլ է գործընթաց լինելու, բայց եթե երկու ամիսն ամփոփելու լինենք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։

-Ես չէի ցանկանա անցյալով խոսել պայքարի՝ այս պարագայում անհաջողության մասին։ Ճիշտ է՝ տեղի են ունեցել մարտավարական փոփոխություններ, նաև շարժման մեջ են փոփոխություններ եղել, բայց ես չեմ կարծում, թե պայքարն «անհաջող» պետք է որակել, որովհետև այդ պայքարը չի ավարտվել։

-Իսկ ինչքա՞ն դեռ պետք է տևի այդ գործընթացը, որ գնահատական հնչի։

-Երբ կունենանք ավարտված պայքար և կարձանագրենք, որ ստիպված ավարտել ենք պայքարը կամ պարտվել ենք, այդ փուլում մի քիչ ավելի երկար կարելի է խոսել պատճառների մասին, բայց մեզ մոտ տեղի է ունեցել տրանսֆորմացիա։ Տրամաբանական չէ տրանսֆորմացիայի գործընթացը պայքարի ավարտ որակելը։

-Անկեղծ լինենք երբեք ընդդիմությունը չի խոստովանելու, որ չստացվեց իշխանափոխության պայքարը, հարյուր-հազարավոր մարդիկ չմիացան։ Այդպիսի խոստովանությունը քաղաքականապես ձեռնտու չէ ընդդիմությանը։ Միգուցե, քաղաքացին չտեսա՞վ ավելի լավ լուծում ընդդիմության կողմից, քան գործող կառավարությունն է առաջարկում, և այդ պատճառով չկրկնվեց 2018-ի սցենարը։

Իսկ եթե ընդդիմությունն անհաջողության է մատնվել կամ դադարել է պայքարը, իսկ ո՞վ է ամենշաբաթյա ռեժիմով հանրահավաքներ, երթեր, պանելային քննարկումներ անում։ Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Բայց գործողությունների տեմպը դանդաղել է, այդպես չէ՞։

-Բնական է՝ կան գործընթացներ․ մեզ մոտ այս պահին գնում է ինստիտուցիոնալացման գործընթաց՝ շարժումը և նրա շուրջ հավաքված, համախմբված քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, դերակատարում ունեցող մարդիկ այսօր ինստիտուցիոնալ գործընթացի մեջ են։ Ստեղծվում են հանձնախմբեր, որտեղ բոլոր քաղաքական ուժերի համախմբումը, բոլոր ռեսուրսների համախմբումը բերում է շատ ավելի ինստիտուցիոնալ դաշտ։ Այս փուլում այդ գործընթացը վերաբերվում է նաև Արցախին։ Արցախի հետ է նոր պլատֆորմ ստեղծվում, մի կողմից Արցախում ևս նմանատիպ հանձնախմբեր են ձևավորվելու, շտաբ, որը համակարգելու է աշխատանքներն Արցախում և, բնականաբար, այդ գործընթացի շրջանակում աշխատելու ենք Արցախի այն ուժերի հետ, որոնք համարում են, որ ՀՀ-ն գնում է սխալ ճանապարհով։

-Ինչո՞ւ փլուզվեց ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը, ի՞նչ տարաձայնություններ կային։

-Կարծում եմ՝ «փլուզվել» ասածը մի փոքր չափազանցություն է։ Կարելի է իրավիճակը մի փոքր այլ կերպ ներկայացնել։ Սա այն դեպքն է, երբ խնդիրը ոչ թե դաշինքի անդամ ուժերի տարակարծության մեջ է, այլ ընդհանուր ընդդիմության, դրա մեջ գտնվող ուժերի, առկա գործիքակազմի։

-Այսինքն՝ ձեր և Վանեցյանի ուժերի միջև տարաձայնությունը քաղաքական պայքարի ձևերի՞ մեջ էր։

-Միանշանակ, Վանեցյանի հայտարարության մեջ նաև դրա մասին որոշակի մանրամասն ներկայացված էր։ Մինչ այդ հայտարարությունն Արթուր Վանեցյանի հետ եղել էր քննարկում, որևէ անակնկալ չի եղել մեզ համար։ Չասեմ՝ բոլոր հարցերում մենք ունեինք նույն մոտեցումը, այդպես չպետք է լիներ, կային հարցեր, որ տարբեր մոտեցումներ ունեինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան