Հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի երեք համայնքների շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհը

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների բնակիչները երկար տարիներ հույսով սպասել են, թե երբ վերջապես իրենց ճանապարհներն էլ կբարեկարգվեն։ Խոստումներ շատ են եղել, բայց գործն այդպես էլ տեղից չի շարժվել։ 2017թ. այս համայնքներ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի այցի ընթացքում, երբ գյուղացիներին տեղեկացվեց, որ ճանապարհն ընդգրկված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում, ընդունվեց թերհավատությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Հիմա արդեն բոլոր կասկածները փարատվել են։ Շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին այս ճանապարհահատված հերթական անգամ այցելած նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, նշեցին, որ շատ մեծ  հույսեր ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղում շատ բան կփոխվի դեպի լավը։
 
Հիմնանորոգման աշխատանքներն առավելագույնս արագ ավարտելու նպատակով շինարարությունն ընթանում է միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից և վերջից։
 
Ճանապարհի վերականգնման աշխատանքներում կիրառվում է նոր տեխնոլոգիա։ Շինարարությունն իրականացնող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության ղեկավար Արմեն Բադալյանը նշեց, որ հողը հարթեցնող մեքենայի վրա տեղադրված է «GPS» համակարգ, որում ներդրված է տվյալ ճանապարհատվածի շինարարական նախագիծը: Ավտոմատ կառավարվելով՝ մեքենան հողի գրունտը հավասարեցնում է անհրաժեշտ բարձրությամբ և ապահովում նախագծում սահմանված ճանապարհի հարթությունն ու թեքությունը։ Սա ոչ միայն դյուրացնում է աշխատանքը, այլև երաշխավորում առավելագույն բարձր որակ։
Բացի ասֆալտապատումից, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ, իսկ գյուղամիջյան հատվածներում՝ նաև մայթեր, գյուղտեխնիկայի անցումներ։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով և անվտանգության տարրերով։
 
Կարմրաշենցիները ևս մեծ ակնկալիքներ ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղի կյանքը էապես կբարելավվի, գյուղը տեսքի կգա։
 
Համայնքի բնակիչները նախարարի պաշտոնակատարին խնդրեցին հնարավորության սահմաններում ևս մեկ խնդրի լուծում տալ։ Նշվեց, որ գյուղամիջյան ճանապարհի կենտրոնով է անցնում տասնամյակներ առաջ կառուցված ջրագիծն ու կոյուղագիծը։ Եթե այն չնորոգվի, վթարի դեպքում կվնասի նորակառույց ճանապարհը։
 
Շինարարը խոստացավ լուծել նաև 700մ ջրագծի և 300մ կոյուղագծի վերականգնման խնդիրը։
 
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն այս տեղամասում մեկնարկել են 2018թ. մարտի 23-ին, ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 23-ին։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը, սակայն, հնարավորություն կտա բարձր որակ ապահովելով՝ աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետից շուտ։