Զելենսկին կոչ է արել «Մեծ յոթնյակի» առաջնորդներին օգնել Ուկրաինային՝ մինչև տարեվերջ դադարեցնել պատերազմը

Լուրեր

19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել G7-ի (Մեծ յոթնյակի) գագաթնաժողովում։ Նա շնորհակալություն է հայտնել G7-ի երկրների ղեկավարներին պաշտպանական և ֆինանսական աջակցության համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեզ համար կարևոր է նաև G7-ի երկրների հետևողական դիրքորոշումը պատժամիջոցների հարցում։ Դրանք պետք է է՛լ ավելի ամրապնդվեն, մասնավորապես՝ սահմանափակելով ագրեսորի կողմից նավթի արտահանման գինը»,- ասել է նա։

Agence France-Presse-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Զելենսկին կոչ է արել G7-ի երկրների ղեկավարներին «մեծ ցատկ» անել՝ մինչև տարեվերջ պատերազմն ավարտելու համար։ Ըստ AFP-ի՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է Ռուսաստանի դեմ «կոշտ միջոցների» անհրաժեշտությունը և խնդրել է Արևմուտքին ոչ միայն չթուլացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, այլև ընդլայնել պատժամիջոցները։

Նշենք, որ նախօրեին աշխարհի յոթ առաջատար դեմոկրատական տերություններից չորսը, որոնց առաջնորդները հավաքվել էին Բավարիայում G7-ի գագաթնաժողովին, հայտարարել են ռուսական ոսկու մատակարարումն արգելելու մտադրության մասին։

Տաթև Ֆռանգյան