Ամեն ոճիր ունի իր պատիժը․ 21 տարի բանտում անցկացրած Աշոտը վաղաժամկետ ազատման հույսը չի կորցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

49-ամյա Աշոտ Կիրակոսյանի կյանքի 21 տարիները քրեակատարողական հիմնարկում են անցել։ Աշոտն Ուկրաինայում ցմահ ազատազրկման է դատապարտվել կնոջը սպանելու համար։

Ուկրաինա տեղափոխվել էր կնոջ հետ, զբաղվում էր օծանելիքի բիզնեսով։ Ամուսնությունից հետո դուստր են ունեցել, որն արդեն 22 տարեկան է, բայց այժմ նրա հետ կապ չունի։ Ասում է՝ արարքի համար զղջացել է, եթե ժամանակը հետ տալու, ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենար, այդ քայլին չէր գնա։ Ճաղերն ու այս տարիների ընթացքում գլխովն անցածը ստիպել են կյանքին այլ կերպ նայել։

Քրեակատարողական հիմնարկում Աշոտը խեցեգործությամբ է զբաղվել, բայց դա իրենը չէր՝ ասում է։ Սովորել է նաև գեղանկարչություն, ու հիմա ազատ ժամանակը, երբեմն նաև զբոսանքի համար հատկացված մի քանի ժամը կարող է անցկացնել մոլբերտի առաջ։

Աշոտ Կիրակոսյանը 1 ամիս առաջ դիմում է ներկայացրել պատիժը կիսափակ ռեժիմում կրելու համար, պատասխանը կլինի առաջիկա 1 ամսվա ընթացքում: Դրանից հետո կարող է դիմել նաև վաղաժամկետ ազատման համար։

2019 թվականից օրենքը թույլ է տալիս կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու դիմում ներկայացնել պատժի՝ առնվազն 15 տարին կրելուց հետո, կիսաբաց հիմնարկ՝ 18 տարի հետո, իսկ բաց ուղղիչ հիմնարկ կամ վաղաժամկետ ազատման համար անձը կարող է դիմել, եթե ազատազրկումից անցել է առնվազն 20 տարի։ Հայաստանում 30 ցմահ ազատազրկված կա, որոնք կարող են դիմել վաղաժամկետ ազատման համար․ նրանցից մեկն էլ Աշոտն է։ Ասում է՝ մի օր կրկին ազատության մեջ հայտնվելու հույսը չի կորցնում։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր 86 ցմահ ազատազրկված է պատիժը կրում։ Նրանցից 53-ը փակ ռեժիմում են, կիսափակում 17 դատապարտյալ կա, կիսաբացում՝ 16-ը և միայն 1-ն է տեղաբաշխվել բաց ռեժիմով ուղղիչ հիմնարկում ու պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։

Հայաստանի անկախության պատմության մեջ վաղաժամկետ ազատման ընդամենը 4 դեպք է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան