«Փարքինգի արքաները»․ ինչպես ազատագրել Երևանի զավթված ավտոկայանատեղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Մայրաքաղաքում ավտոմեքենա կայանելու հարցը շատ տնտեսվարողներ որոշել ու սեփական նախաձեռնությամբ են «լուծել»։ Դարբնի ձեռագործ աշխատանք երկաթե արգելապատնեշներից մինչև պլաստիկե արկղեր, նույնիսկ՝ աղբով լցված պարկեր։ Ճանապարհների մայթեզրյա հատվածները սեփականաշնորհել են, ով ինչով ու ինչպես կարողացել է։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում ու առգրավում ճամփեզրերին ապօրինի տեղադրված առարկաները։ Թեպետ սա խնդրին վերջնական լուծում չի տալիս, այդուհանդերձ, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե այդ շրջայցերը չիրականացվեին՝ ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նման պատկերը բնորոշ է Կենտրոն վարչական շրջանին, որովհետև հենց այստեղ է ավելի խնդրահարույց կայանման տեղ գտնելը։

Անգամ վարձակալության տրված տարածքներում օրենքն արգելում է տարբեր առարկաներով տարածքի սահմանազատում, նման դեպքերում տարածքը պետք է սահմանազատվի բացառապես գծանշումներով ու ճանապարհային նշանններով։ Օրինակ՝ այս ցուցանակը հուշում է, որ տարածքը ծառայողական մեքենաների համար է։

Factor TV-ն նաև գրավոր հարցում է ուղարկել Ճանապարհային ոստիկանություն, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից ապօրինի ավտոկայանատեղի շահագործելու դեպքեր hայտնաբերելիս իրավախախտում կատարած անձինք ներկայացվում են Ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվում են համապատասխան նյութեր և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանված կարգի համաձայն նախապատրաստված նյութերն ուղարկվում են Պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Մինչ քաղաքապետարանն ու Ոստիկանությունը շրջայցեր են անում, ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ խնդիրը մշտական է և գրեթե անլուծելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան