Ռուսաստանից նավթ տեղափոխող լցանավերն ավելի հաճախ են սկսել անհետանալ ռադարներից․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական նավթ տեղափոխող և այն այլ նավեր փոխադրող լցանավերը սկսել են անհետանալ ծովում տեղաշարժերը հետևող համակարգերի ռադարներից, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսում՝ Ազորյան կղզիների մոտ, առնվազն երեք լցանավ է «անհետացել»։ Նավերը, հավանաբար, նավթ էին բեռնում այլ նավերի վրա։ Նման գործողություններ այս վայրերում չեն իրականացվել մինչև Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելը։

Նշվում է, որ նավթի փոխադրումը մի նավից մյուսը սովորական պրակտիկա է, սակայն մոնիթորինգի համակարգում սովորաբար տեսանելի է լցանավերի գտնվելու վայրը։

Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին որոշ գնորդներ ցանկանում են գաղտնի պահել վառելիքի գնումների փաստը։ Նախկինում նման մարտավարություն կիրառում էին Իրանից և Վենեսուելայից պատժամիջոցների պայմաններում նավթ փոխադրողները։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը մեծ զեղչերի պատճառով սկսել է Իրաքին դուրս մղել ասիական նավթի շուկայից։

Տաթև Ֆռանգյան