Ցնցումների մեջ գտնվող 17-ամյա տղային բժիշկները հրաժարվե՞լ են օգնել․ ընտանիքը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

17-ամյա տղան երկու օր, օրվա ընթացքում մի քանի ժամ անընդմեջ ցնցումների ու զառանցանքի մեջ է անցկացրել։ Միջադեպի մասին արցունքն աչքերին պատմում է մայրը՝ Գայանե Սիմոնյանը։ Դեպքի մասին իմանալուց հետո շտապել է վերադառնալ Ռուսաստանից, որտեղ արտագնա աշխատանքի էր։

17-ամյա որդին երեք քույրերի հետ Հրազդանում է բնակվում, այդ օրերին նրանց տանն է եղել նաև մոր ընկերուհին՝ Մարինե Ազիզբեկյանը։

Տղայի՝ ցնցումների մեջ ընկնելուց հետո «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնություն են զանգել, սական ժամանած բրիգադն օգնություն չի ցուցաբերել՝ պնդում են ընտանիքի անդամները։

Ժամանած շտապօգնության բժիշկները նաև խորհուրդ են տվել թմրամոլներով զբաղվող բրիգադ հրավիրել։ Տղան 3 օր շարունակ մնացել է տանը՝ առանց օգնության։

Հոգեբուժարանում խոստացել են պատանուն զննության ենթարկել, սակայն 1 օր անց, մինչ զննությունը, ըստ հարազատների՝ դեղ են տվել, իսկ քույրը թույլ չի տվել ու իր գրավոր համաձայնությամբ տղային տուն է տեղափոխել։

Ի դեպ, տղան դեպքի նախորդ օրը Ձյուդոյի հանրապետական մրցաշարում 3-րդ տեղն էր գրավել։ Արդեն 10 տարի է՝ սպորտով է զբաղվում։ Նախկինում երբեք նման դեպք նրա հետ չի պատահել՝ ասում են ընտանիքի անդամները, իսկ նման վիճակում հայտնվելու պատճառը, պնդում են՝ ծեծն է եղել։ Ասում են՝ սա հասկացել են զառանցելու ժամանակ տղայի արած կցկտուր արտահայտություններից ու հնչեցրած անուններից։ Ցնցումների ժամանակ տղան անընդհատ իրեն վնասելու, երկաթով հարվածելու վախ է ունեցել։

Տիկին Գայանեն ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Տղայի խնդիրները պարզելու համար նրան Հայ-կանադական բժշկական կենտրոն են բերել։

Արյան մեջ թմրանյութի առկայությունը հերքելու համար արյան անալիզ դեռ չեն իրականացրել։ Տղային արդեն դեղորայքային բուժում են նշանակել, կգումարվի նաև հոգեբանական աշխատանքը և խնդիրը կհաղթահարեն՝ հույս է հայտնում բժիշկը։

«Հրազդան» բժշկական կենտրոնից մեզ մեկնաբանություն չտվեցին՝ առաջարկելով սպասել մինչև երկուշաբթի։ Թեև Հրազդանի բուժկենտրոնն Առողջապահության նախարարության ենթակայությամբ չի գործում, այդուհանդերձ, նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ դեպքին ծանոթ են և վերլուծում են իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան