Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրը 75%-ով համաձայնեցված է՝ Կիևին մեղադրելով նախագծին չպատասխանելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս ապրիլին Ռուսաստանը և Ուկրաինան 75%-ով համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, սակայն հետո բանակցությունները դադարեցվել են։ Այս մասին հայտարարել է բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Այդ բանակցություններն ապրիլի 15-ին ավարտվել են նրանով, որ մենք ուկրաինական կողմին հանձնեցինք բանակցային խմբերի համաձայնեցրած համաձայնագրի նախագիծը։ Այն համաձայնեցված է եղել 75 տոկոսով։ Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, սակայն մինչ օրս ուկրաինական կողմը դրան պաշտոնապես չի պատասխանել՝ մեզ բանավոր փոխանցելով, որ մասնակցում է բանակցություններին»,- ասել է Մեդինսկին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայի ղեկավարությանն այդքան էլ խաղաղություն պետք չէ։

«Ընդհատվել է այն բանից հետո, ինչ Ուկրաինա են այցելել ԱՄՆ Պետքարտուղարության և Պենտագոնի ղեկավարները։ Ես այսպես եմ հասկանում, որ խորհրդակցություններ են անցկացվել, ինչից հետո բանակցություններում ընդմիջում է վերցվել»,- հավելել է Մեդինսկին։

Նա պնդել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն Կիևը մինչ օրս պաշտոնապես չի պատասխանել խաղաղության համաձայնագրի նախազծին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մի քանի շաբաթ է՝ բանակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագրի շուրջ։ Քննարկվում են նախագծի մոտավոր չափորոշիչները, որոնք կարող են առաջարկվել Ուկրաինային։

Տաթև Ֆռանգյան