Աննա Վարդապետյանին առաջադրելու ենք գլխավոր դատախազի պաշտոնում. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ՔՊ-ն Աննա Վարդապետյանին է առաջադրելու գլխավոր դատախազի պաշտոնում։

Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիատական որակներով, թե՛ իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- նշեց Կոնջորյանը:

Հարցին՝ Աննա Վարդապետյանը վարչապետի օգնականն է, և նրան կարելի է նաև թիմի անդամ համարել, արդյո՞ք նրա անաչառության հարցը դրանով չի դրվում կասկածի տակ, Կոնջորյանը պատասխանեց. «Աննա Վարդապետյանը կուսակցական չէ: Ես վստահ եմ, որ տիկին Վարդապետյնն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Աննա Վարդապետյանի անունը կապվեց սկանդալի հետ, ըստ որի նա Ռուբեն Հայրապետյանի և նրա որդուն վերաբերող գործն էր խմբագրել, Հայկ Կոնջորյանն արձագանքեց, որ Վարդապետյանը գործել է իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում:

«Բոլոր պետական պաշտոնյաները պարտավոր են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով և Սահմանադրությամբ: Եթե այս կամ այն պաշտոնյան, անկախ իր կարգավիճակից, կատարում է մի գործողություն, որն իրավական պետությունում կարող է դիտարկվել հիմնավոր և ապացուցվել, որ չի համապատասխանում վերոնշյալ չափանիշներին, ապա մենք իրավական պետություն ենք և այդ հարցով պետք է իրավական որոշում կայացվի:

Ես գիտեմ, որ ձեր մատնանշած օրինակով դա բացարձակապես չի համապատասխանում այն համատեքստին, որը փորձ էր արվում այդ սկանդալի մեջ ներկայացնել: Ես գիտեմ, որ բազմաթիվ պաշտոնյաներ, իրենց պաշտոնի բերումով, երբեմն իրենց գործողությունների արդյունքում կարող են դառնալ այս կամ այն խմբի, մեդիա շրջանակների թիրախի կենտրոնում, և կարծում եմ՝  ձեր մատնաշած դեպքը ևս եղել է թիրախավորման արդյունք և, բնականաբար, այդ թիրախավորումը որևէ կապ չունի իրականության և այն մեղադրանքների հետ, որոնք հնչեցվում են»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: