Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վ. Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ւց։

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նունե Ավետիսյանին Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակի և այն շուրջ մեկտասնամյակ հաջող ղեկավարելու առիթով:

Նախարարը բարձր է գնահատել վաստակաշատ տնօրենի ներդրումը թանգարանի զարգացման գործում. «Ձեր շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Պետք է ամեն ինչ անել՝ էլ ավելի մեծացնելու հասարակական հետաքրքրվածությունը թանգարանի նկատմամբ: Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրումը ընդունե՛ք որպես Ձեր աշխատանքի համեստ գնահատական»:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա հակիրճ ներկայացրել է թանգարանի պատմությունը, գործունեությունը, հավաքածուների և տարբեր նմուշների համալրման մանրամասներ: Քննարկվել են թանգարանի շենքային պայմաններին, ցուցադրությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները:

Նշենք, որ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, որը կբացվի այսօր՝ ժամը 16:00-ին, Կառավարական 2-րդ տանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

Ներկայացվելու են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ: