«Ազոտ» քիմգործարանի բունկերում իրավիճակը դառնում է սպառնալից․ ՄԱԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տակ գտնվող բունկերում, որը արգելափակված է ռուսական զորքերի կողմից և որտեղ թաքնված են խաղաղ բնակիչներն ու ուկրաինացի զինվորականները, դառնում է սպառնալից, քանի որ սպառվում են առաջին անհրաժեշտության մթերքների և անգամ ջրի պաշարները։ Այս մասին BBC-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Սավիանո Աբրեուն։

«Ջրի, հիգիենայի պարագաների բացակայությունը խիստ մտահոգիչ է։ Սա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ մարդիկ չեն կարող երկար ապրել առանց ջրի»,-ասել է նա՝ հավելելով, որ սննդամթերքն ու դեղորայքը ևս սպառվում են։

ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը պատրաստվում է օգնություն ցուցաբերել շրջափակման մեջ գտնվողներին, սակայն կազմակերպությունը խաղաղ բնակիչների անվտանգ մուտքի երաշխիքներ չունի:

«Եթե նրանք ստիպված լինեն օգտագործել ոչ մաքուր ջուր, ապա դա կհանգեցնի առողջության հետ խնդիրների։ Մենք պետք է, որքան հնարավոր է շուտ ապահովենք, որ  այնտեղ մնացածներն ունենան ջրի հասանելիություն»,-ասել է Աբրեուն։

Ռուսաստանը խոստացել է մարդասիրական միջանցք բացել «Ազոտից» խաղաղ բնակիչներին տարհանելու համար, սակայն այդ ուղղությամբ քայլեր դեռ չկան։

«Հակամարտության երկու կողմերն էլ ունեն միջազգային մարդասիրական իրավունքով պարտավորություններ՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, ուստի դա տարբերակ չէ։ Նրանք պետք է երաշխավորեն, որ քաղաքը լքել ցանկացողները դա  կարողանան անել անվտանգ»,-ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան