Միլիարդներ չենք տվել, որովհետև աշխատանքը չի ավարտվել․ Սանոսյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի որակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ինչո՞ւ է նոր հիմնանորոգված Տաթև-Աղվան ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել դարձել ոչ երթևեկելի»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ էս երկրում ամենաքիչը Տարածքային կառավարման նախարարությունն ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։ Անընդհատ այսպիսի տպավորություն կա։ Դա ամենևին այդպես չէ։ Այս երկրում ճանապարհի երկու գլխավոր պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս պետության, մեկը՝ շինարարները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Տաթև-Աղվանի ճանապարհի հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, որոնցից մեկը բարդ ռելիեֆն է։

«Այդ հատվածներից մեկը նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, մյուս երկու կտորները կառուցվել են տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ։ Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել, վերջին տեսքը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել։ Լրատվամիջոցներում ինչ-որ միլիարդների մասին են խոսում։ Միլիարդներ տվողը մենք ենք, մենք չենք տվել, որովհետև աշխատանքը չի կատարվել»,- նշեց Սանոսյանը՝ վստահեցնելով՝ հիմա թերությունները վերացնելով՝ առաջ ենք գնում։

Մանրամասները՝ տեսանյութում: