Հունաստանի վարչապետն «անհեթեթ» է որակել Էգեյան ծովում հունական կղզիների ինքնիշխանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովում իր կղզիների նկատմամբ, «անհեթեթ է», որը դժվարացնում է երկու երկրների միջև ցանկացած բանակցություն։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Duvar-ը։

«Թուրքիայի առարկությունները, ինչպես դրանք արտահայտվել են ՄԱԿ-ին ուղղված վերջին նամակներում, բացարձակ անհեթեթ են, քանի որ դրանք հարցեր են առաջացնում իր կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Մենք չենք կարող այդ աբսուրդի շուրջ որևէ քննարկում ունենալ»,- ասել է Միցոտակիսը ERT պետական հեռատեսությանը տված հարցազրույցում։

Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է։ Անկարան պահանջում է, որ Աթենքը դադարեցնի հունական կղզիների ռազմականացումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել է, որ իր համար Միցոտակիսն այլևս գոյություն չունի և նրան մեղադրել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Միցոտակիսն էլ ասել է, որ երկու առաջնորդներն ինչ-որ պահի անխուսափելիորեն հանդիպելու են, և չպետք է դադարեն խոսել միմյանց հետ:

«Մենք պետք է հանդիպենք և պետք է քննարկենք… Մենք պետք է կարողանանք համաձայնել, որ տարաձայնություններ կան, սակայն մենք կարիք ունենք համաձայնեցնելու շրջանակներ՝ տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Էմմա Չոբանյան